Արգանդի պարանոցի և խոռոչի բուժախտորոշիչ քերում

31.07.2019633

Արգանդի պարանոցի և խոռոչի մի շարք հիվանդությունների դեպքում կատարվում է բուժախտորոշիչ քերում հյուսվածքաբանական հետազոտության համար նմուշ վերցնելու և լորձաթաղանթի պաթոլոգիան վերացնելու նպատակով։

Ցուցումները

Հիմնական ցուցումներն են՝

  • էնդոմետրիումի հիպերպլազիա, 
  • արգանդի և հեշտոցի պոլիպներ, 
  • միջդաշտանային արյունահոսություն, 
  • արգանդային արյունահոսություն կլիմաքսի ընթացքում և այլն։ 

Նախապատրաստումը

Նախքան միջամտությունը կատարվում են մի շարք հետազոտություններ, որոնք ներառում են՝

  • արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, խմբի և ռեզուսի որոշում, կոագուլոգրամա, 
  • մեզի հետազոտություն, 
  • ֆլյուորոգրաֆիա և էլեկտրասրտագրություն, 
  • հեշտոցային քսուքի հետազոտություն։ 

Միջամությունը կատարվում է ներերակային անզգայացմամբ, հիստերոսկոպի հսկողությամբ։ Տևում է մոտավորապես 20 րոպե, իսկ ստացիոնարում անցկացնում են 4-5 ժամ։

Վերականգնումը

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նշանակում է հակամանրէային և հակաբորբոքային թերապիա, ցավազրկողներ՝ ըստ անհրաժեշտության։ Վիրահատությունից 7-10 օր անց խորհուրդ է տրվում դիմել ստուգիչ զննման։

2-3 շաբաթվա ընթացքում պետք է բացառել սեռական կոնտակտը, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, լողավազան գնալուց, սաունայից։ Այդ պարզ խորհուրդներին հետևելով հնարավոր կլինի կանխել վարակները, արյունահոսությունը և այլ բարդությունները։