Բադյան․ օգտակար և վնասակար հատկությունները

27.07.20191338

Բադյանն սովորական անիսոնի նման է։ Առանձնանում էածխաջրերի և սպիտակուցների մեծ պարունակությամբ։

Կալորիականությունը

100 գրամ բադյանի կալորիականությունը 337 կկալ է։

Օգտակար հատկությունները

Թողնում է հակաբորբոքային, հակասպազմատիկ ազդեցություն, հակազդում է մոտեորիզմին, լավացնում է ստամոքսի աշխատանքը, լավ է ազդում հատկապես երեխաների վրա՝ հեռացնելով գազերը։

Բուժում է նաև հազը, օգնում վերադարձնել կտրված ու խռպոտած ձայնը։ Նոսրացնում է խորխը և հեռացնում օրգանիզմից։ Խմում են թեյի տեսքով։

Շատ օգտակար է կրծքով կերակրող մայրերի համար, քանի որ նպաստում է լակտացիային։

Ունի միզամուղ ազդեցություն, նպաստում է դաշտանի սկսվելուն։ Լավացնում է մարսողությունը, օգտակար է լուծի դեպքում, խորհուրդ է տրվում օգտագործել նաև արագ սրտխփոցի ժամանակ։ Վերացնում է բերանի տհաճ հոտը։

Վնասակար հատկությունները

Պետք չէ չարաշահել բադյան պարունակող թեյերը, որոնք նախատեսված են նիհարելու համար, քանի որ մի շարք այլ բույսերի (մաղադանոս, սամիթ և այլն) համադրության դեպքում այն կարող է նպաստել օրգանիզմի ջրազրկմանը։ Հակացուցված է էպիլեպսիայի դեպքում։ Կարող է ալերգիա առաջացնել։