Սկսվող վիժում

Սկսվող վիժում

Սկսվող վիժումը կնոջ կյանքին սպառնացող լուրջ պաթոլոգիա է։ Ենթադրում է հղիության վաղաժամ ավարտ, երբ մոր օրգանիզմն սկսում է դուրս մղել պտղին։ Այդ դեպքում բժշկի խնդիրը դառնում է կնոջ համար հնարավոր ռիսկերի վերացումը։

Բարդությունները

Սկսվող վիժումն անդառնալի պրոցես է։ Կնոջ արգանդն սկսում է կրճատվել ժամանակից շուտ, որի արդյունքում արյունը հոսում է մոր անոթներից։ Ծավալուն արյունահոսությունը կարող է հանգեցնել սակավարյունության, զարկերակային ճնշման անկման։ Ծանր դեպքերում հեմոռագիկ շոկ է առաջանում։

Բուժօգնության ուշացման դեպքում, մանավանդ եթե կնոջ իմունիտետը ցածր է, հեշտությամբ կարող է արգանդի և դրա հավելումների բորբոքում առաջանալ տարատեսակ բակտերիաների ներթափանցման պատճառով, հետագայում՝ սեպսիս։

Ախտանշանները

Սկսվող վիժման դեպքում որովայնի ստորին հատվածում ցավ է զգացվում և հեշտոցից արյունահոսում է։

Ախտորոշումը

Ախտորոշման նպատակով կատարվում ՝

  • բիմանուալ հետազոտություն, 
  • փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ, 
  • լաբորատոր անալիզներ (արյան կենսաքիմիական և ընդհանուր հետազոտություն, մեզի ընդհանուր հետազոտություն և այլն), 
  • ինֆեկցիոն ստատուսի գնահատում:

Բուժումը

Բուժումը ենթադրում է անհապաղ հոսպիտալացում և պտղաձվի մնացորդների հեռացում խնայող մեթոդներով՝ վակուում ասպիրացիայով և հաջորդող ուլտրաձայնային վերահսկմամբ։ Արդյունքում արյունահոսությունը դադարում է՝ չսպառնալով կնոջ կյանքին։

Հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում երկուսից երեք շաբաթ խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սեռական հարաբերությունից։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար