Արգանդափողերի կապում

06.07.20191399

Երբ կինը վերջնականապես որոշում է երեխաներ չունենալ, հնարավոր է ընտրի հղիությունը կանխելու միջոցներից մեկը`արգանդափողերի կապումը: Քանի որ այդ մեթոդն ըստ էության կանանց ստերիլիզացիա է համարվում, դրա իրականացումը միայն կնոջ ցանկությամբ չէ, որ պետք է լինի․ նա պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին`

  • 3 կամ ավել երեխաներ ունի, 
  • 2 երեխա է ունեցել և 35 տարեկանից մեծ է, 
  • 40 տարեկանից մեծ է, 
  • կախված առողջական խնդիրներից՝ ունի հակացուցում հղիության և ծննդաբերության համար:

Հակացուցված է արյան շրջանառության, շնչառական, նյարդային և միզասեռական համակարգերի խանգարումների, արյան հիվանդությունների, չարորակ ուռուցքների և առողջական այլ խնդիրների դեպքում:

Արգանդափողերի կապման հետևանքները Հակաբեղմնավորման նշված մեթոդը ենթադրում է արգանդափողերի խցանում հատուկ սեղմիչներով, ինչի արդյունքում սպերմատոզոիդների և ձվաբջիջների հանդիպումը ֆիզիկապես անհնար է դառնում՝ բացառելով բեղնավորումը:

Պետք է հիշել, որ բեղմնականխման այդ մեթոդն անդառնալի է, և եթե որոշ ժամանակ անց կինը ցանկանում է նորից զգալ մայրության բերկրանքը, ապա ստիպված կլինի օգտվել արտամարմնային բեղմնավորման մեթոդներից: Վերջնական որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել ամուսնության կայունությունը և երեխաների առողջական վիճակը, քանի որ շատ հաճախ կինը մտածում է նոր հղիության մասին նոր ամուսնության կամ երեխայի կորստի դեպքերում: Ինչպե՞ս են կատարում արգանադափողերի կապումը Մինչև արգանդափողերի կապման վիրահատությունն սկսելը կինը համաձայնագր է ստորագրում և ենթարկվում է նախնական բժշկական հետազոտության:

Արգանդափողերի կապումը կատարվում է՝

  • կեսարյան հատումից անմիջապես հետո, 
  • լապարատոմիայի միջոցով, որի դեպքում կտրվածքները կատարվում են որովայնի ներքևի հատվածում, 
  • լապարասկոպիայի միջոցով։  

Ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, այնպես էլ արգանդափողերի կապումը կարող է հանգեցնել բարդությունների և կողմնակի ազդեցությունների՝ալերգիկ դրսևորումներ անզգայացման պատճառով, արյունահոսություն, արյան վարակ, հետագայում արտարգնդային հղիություն կամ փողերի մասնակի խցանում և այլն: