Ութոտնուկ․ օգտակար և վնասակար հատկությունները

27.06.2019492

Այսօր երևանյան սուպերմարկետներում հնարավոր է գտնել գրեթե ամեն ինչ, անգամ ծովամթերք, մասնավորապես՝ ութոտնուկ։ Այն իր օգտակար հատկություններով և համային բարձր որակներով հայտնի դեռևս հին ժամանակներից։

Ութոտնուկի միսը հարուստ է սպիտակուցներով և 8- 10% ճարպ է պարունակում։

Պարունակում է նաև վտամիններ՝ А, В1, В2, В3, В6, В9, В12, С, Е, К, РР և այլն, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալցիում, մագնիում, նատրիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, ցինկ, պղինձ, մանգան, սելեն և այլն։

Ութոտնուկի միսը շատ օգտակար է, քանի որ շոգեխաշած վիճակում 100գրամը պարունակում է 350մգ օմեգա 3 ճարպաթթու։

Հին ժամանակներում ութոտնուկը կտրատել են բամբուկի ձողիկներով, քանի որ մետաղի հետ փոխազդելիս միսը կորցնում է իր համային հատկությունները։

Ութոտնուկը տարածված է միջերկրածովյան խոհանոցում, իսպանական և իտալական խոհանոցներում բազմաթիվ բաղադրատոմսեր կան։

Վնասակար հատկությունները

Չի կարելի ութոտնուկ ուտել, եթե ունեք այն մարսելու դժվարություններ և ձեր օրգանիզմն այն չի տանում։