Բամիա․ օգտակար և վնասակար հատկությունները

25.06.20191430

Բամիան շատ օգտակար բանջարեղեն է, տարածված է Աֆրիկայում, իսկ հայաստանում մշակվում է հիմնականում արարատյան դաշտում։ 100 գրամ մթերքի կալորիականությունն ընդամենտ 31 կկալ է։

Պարունակում է երկաթ, սպիտակուցներ, դիետիկ մանրաթելեր, վիտամին С, В6, К, А, կալցիում, կալիում և այլն։

Օգտակար հատկությունները

Օգտակար է հատկապես հղի կանանց համար, քանի որ մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում։ Կարգավորում է շաքարի պարունակությունն արյան մեջ։

Ցուցված է ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ ունեցող անձանց։ Այն հրաշալի միջոց է նիհարելու համար։

Օգնում է պայքարել այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսիք են ալերգիան, դեպրեսիան, քրոնիկ հոգնածությունը և այլն։ Կարող է անգամ մեղմել ասթմայի նոպաները։

Օգտակար է նաև աթերոսկլերոզ ունեցող մարդկանց։ Բացի այդ, բամիան օրգանիզմից հեռացնում է վնասակար խոլեստերինն ու թույները, կանխում է փորափքությունն ու փորկապությունը։

Կանխում է նաև ուղիղ աղիքի քաղցկեղը, նվազեցնում է կատարակտի և դիաբետի առաջացման վտանգը։

Վնասակար հատկությունները

Բամիան չունի հակացուցումներ, բացի դրա հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականությունից։