Կապույտ հապալաս (ղոժղոժ)
Ղոժղոժը փոքր թուփ է՝ մինչև 1 մետր բարձրությամբ և մոխրագույն հարթ կլորավուն ճյուղերով: Տերևների երկարությունը 3սմ է, ծաղիկները` սպիտակ կամ վարդագույն մանր: Պտուղները` ուտելի են, կապույտ, հյութեղ, մինչև 1,2սմ չափերով:
Կապույտ հապալասն ունի ցածր կալորիականություն` 100 գրամը պարունակում է 39 կկալ և ցուցված է ճարպակալության հակվածություն ունեցող մարդկանց:
Օգտակար հատկությունները
Կապույտ հապալասը վիտամինների և արժեքավոր բուժիչ նյութերի աղբյուր է: Այն դժվար է հավաքել առանց վնասելու, առավել բարդ է պահելը: Հիմնականում ղոժղոժն ուտում են թարմ վիճակում, որովհետև հենց թարմ պտուղներն են առավել օգտակար:
Ղոժղոժի պտուղները օժտված են մի շարք յուրօրինակ հատկություններով. պաշտպանում են ռադիոակտիվ ճառագայթներից, ամրացնում են արյունատար անոթների պատերը, կարգավորում են սրտի աշխատանքը, օգտակար է ստամոքսի և աղիքային համակարգի համար, դանդաղեցնում է նյարդային բջիջների, ուրեմն և գլխուղեղի ծերացումը:
Արդյունավետ է աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, տոքսիկոզների, ռևմատիզմի, անգինայի և այլ հիվանդությունների դեպքում, որոնք կապված են արյունային անոթների հետ:
Ղոժղոժի պտուղները խորհուրդ է տրվում դիաբետիկներին, քանի որ նպաստում է հյուսվածքների վերականգնմանը, ուժեղացնում է արյան մեջ շաքարի քանակը նվազեցնող դեղորայքի ազդեցությունը, լավացնում է նյութափոխանակությունը:
Կապույտ հապալասի չորացրած պտուղները երբեմն եռացնում են, որպես հակադիզենտերիալ միջոց (1 գդալ հատապտուղը եռացնել 15 րոպե մեկ բաժակ ջրում):
Ղոժղոժի տերևները նույնպես օգտակար նյութեր են պարունակում, սակայն փոքր-ինչ պակաս քանակությամբ: Ժողովրդական բժշկության մեջ ճյուղերի և տերևների թուրմը խմում են սրտի հիվանդությունների ժամանակ, տերևների թուրմը` որպես թույլ լուծողական:
Հատապտուղների պարբերաբար օգտագործումը հանում է աչքերի լարվածությունը և նպաստում տեսողության վերականգնմանը:
Ղոժղոժի հյութը տալիս են տենդի, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև ստամոքսահյութի արտադրման ուժեղացման համար:
Ղոժղոժի պտուղները խորհուրդ են տրվում վնասակար պայմաններում աշխատող մարդկանց, քանի որ պեկտինյան նյութերը կարող են օրգանիզմից դուրս հանել ռադիոակտիվ նյութերը:
Կապույտ հապալասը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին K (ֆիլոքինոններ), ինչպես նաև առկա են տվյալներ, որ ակտիվ հակաօքսիդանտների շնորհիվ օգնում է հաղթահարել քաղցկեղը:
Պտուղները պահումեն 0-ից +4°С-ում, միչև 2շաբաթ, իսկ -15°С և ավելի ցածր ջերմաստիճանում` 1 տարի:
100 գրամ ղոժղոժը պարունակում է վիտամին В1` 0,02 մգ, В2` 0,02 մգ, РР` 0,3 մգ, С` 16 մգ, А` 0,29 մգ, կալցիում` 16 մգ, ֆոսֆոր` 13 մգ, երկաթ`0,8 մգ:
Վտանգավոր հատկությունները
Կարևոր է կապույտ հապալասն օգտագործել չափավոր, քանի որ դրանում շատ են հակաօքսիդանտները, որոնք կարող են խաթարել մկանների գործառույթները` խոչընդոտելով թթվածնի ներթափանցմանը:
Հղիներն ու կերակրող մայրերը պետք է զգուշորեն օգտագործեն, քիչ քանակությամբ։ Հակացուցված է լեղարտադրող համակարգի դիսկինեզիայի դեպքում, քանի որ դրա չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել հիվանդության սրման: