Գոգլի-մոգլի

Գոգլի-մոգլի

Գոգլի-մոգլի (անգլ.` hoog-mug) հավի հում ձվի և շաքարավազի հիմքով ոչ ալկոհոլային խմիչք է: Համարվում է աղանդեր: Գոգլի-մոգլիի ծագման վերաբերյալ կա մի քանի լեգենդ տարբեր երկրներում:

Այսպես, Գերմանիայում գոգլի-մոգլիի ստեղծումը վերագրվում է հրուշակագործ Մանֆրեդ Կեկենբաուերին: Ըստ լեհական լեգենդի՝ երգչախմբի կատարող Գոգելը կորցրել է իր ձայնը և հնարել է այս բաղադրատոմսն իր կոկորդը բուժելու համար։ Սակայն նա ձվի հետ խառնում էր ոչ միայն շաքարավազ, այլև գինի:

Հետզհետե գոգլի-մոգլիի հիմնական բաղադրատոմսում ավելացան տարբեր բաղադրիչներ` ստեղծելով խմիչքի նորանոր տարբերակներ: Գոգլի-մոգլին համարվում է ոչ ալկոհոլային խմիչք, բայց որոշ բառերում և ակումբներում այդ խմիչքին ավելացնում են ռոմ, կոնյակ, գարեջուր, բրենդի, վիսկի կամ գինի: Ընդ որում՝այդ անում են շատ զգուշորեն, որպեսզի խմիչքը հավասարապես միախառնվի:

Գոգլի-մոգլիի օգտակար հատկությունները

Հավի հում ձուն, որը գոգոլ-մոգոլի հիմնական բաղադրիչներից է, հագեցած է մեծ քանակությամբ հանքանյութերով, միկրոտարրերով և վիտամիններով, որոնք անփոխարինելի են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Այդ թվին են պատկանում А, Е, В12, В3, D վիտամինները, կալցիումի միկրոտարրերը, ֆոսֆորը, մագնեզիումը, երկաթը, ցինկը, յոդը և սելենը, ուժեղ անտիօքսիդանտները:

Գոգլի-մոգլիին հաճախ օգտագործվում է մրսածության և ձայնի խզման ժամանակ: Այդ խմիչքի սպիտակուցներով հարուստ լինելու շնորհիվ (գրեթե 14% սպիտակուցների օրական նորմայից) այն ցուցված է նաև սակավ քաշի և անորեքսիայի դեպքում: Սակայն, դրանով հանդերձ, գոգլի-մոգլին ցածր կալորիականություն ունեցող սնունդ է, որը հարստացած է ճիշտ ճարպերով:

Գոգլի-մոգլին պարունակում է անփոխարինելի ամինաթթուներ խոլեին, բիոտին, ֆոլաթթու: Սնդակարգում գոգլի-մոգլիի առկայությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղային նորագոյացությունների առաջացման հավանականությունը, ամրացնում է մազերը, ատամները և օրգանիզմի ողջ ոսկրային համակարգը:

Ձվի մեջ պարունակվող խոլեստերինը և այն քայքայող նյութերը թույլ են տալիս դուրս հանել օրգանիզմից ճարպն ու ավելորդ խոլեստերինը:

Ձվային բաղադրությունը օգտակար է աչքերի և տեսողության համար:

Գոգլի-մոգլիի վնասակար հատկությունները

Այն հակացուցված է ձվի դեղնուցից ալերգիա ունեցող մարդկանց: Գոգլի-մոգլիի պատրաստման համար անհրաժեշտ է օգտագործել թարմ ձու, հակառակ դեպքում վտանգ կա վարակվելու սալմոնելոզով:

Եթե ձուն ճեղք կամ մուգ գույն ունի, գոգլի-մոգլիի համար օգտագործել չարժե, քանի որ որևէ բակտերիա կարող է ներթափանցած լինել:

 

Աղբյուրը

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: