Բազիլիկ․ օգտակար և վնասակար հատկությունները

29.05.20191127

Բազիլիկը ցածր կալորիականությամբ բույս է։ Թարմ վիճակում 100գրամի կալորիականությունը 27կկալ է, իսկ չորացրածինը՝ 251 կկալ, քանի որ մեծ քանակությամբ ածխաջուր է պարունակում։

Որպես համեմունք չափավոր օգտագործելու դեպքում վնասակար չէ։ Պարունակում է եթերային յուղեր, որոնք ունեն մանրէասպան ուժեղ հատկություն, վիտամին С, В2, РР, պրովիտամին A, շաքար, կարոտին, ֆիտոնցիդներ, Р-ռուտին և այլն։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունիտետը, բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, տերևների թուրմն օգտագործում են հազի դեպքում։

Պաշտպանում է գրեթե բոլոր ինֆեկցիաներից, օգնում է ճնշել քաղցկեղածին բջիջների աճը, օգնում է բուժել շնչառական հիվանդությունները, շնչուղիների վիրուսային և սնկային վարակները, ինչպես նաև բրոնխիտը, ասթման (մեղմում է բորբոքումը և թեթևացնում շնչառությունը)։

Քրտնամուղ և ջերմիջեցնող հրաշալի միջոց է գրիպի և հարբուխի ընթացքում։

Հեռացնում է թոքերում և քթանցքներում կուտակված լորձը, հաստ աղիքից հեռացնում է գազերը, լավացնում է սնդանյութերի ներծծումը, ամրացնում է նյարդային հյուսվածքը, լավացնում է հիշողությունը։

Ունի մանրէասպան հատկություն, այդ պատճառով էլ հեշտությամբ է ազատում բերանի խոռոչի խնդիրներից։

Նրանում պարունակվող եթերայուղերը հակաօքսիդանտ ազդեցություն են թողնում՝ մեզ ազատելով վտանգավոր ազատ ռադիկալներից, որոնք կարող են քաղցկեղածին բջիջների աճը խթանել։

Բազիլիկը նաև կարգավորում է քունը, ուժեղացնում պոտենցիան, օգնում ազատվել ավելորդ ճարպից։

Վնասակար հատկությունները

Բազիլիկը կարող է վնասել չափից շատ օգտագործելու դեպքում, քանի որ սնդիկի միացություններ է պարունակում։ Կարող է վտանգավոր լինել այն մարդկանց համար, որոնք ունեն էպիլեպսիա, սրտի որևէ հիվանդություն, դիաբետ, հիպերտոնիա, թրոմբոֆլեբիտ, իշեմիկ հիվանդություն, խորհուրդ չի տրվում ուտել նաև հղի կանանց։