Կրծքագեղձի հիվանդություններ․ ե՞րբ դիմել մամոլոգի խորհրդատվության

27.05.20192516

Կաթնագեղձերի հիվանդությւոնների հարցն այսօր լուրջ է։ Պրակտիկորեն ամեն երրորդ կին ունենում է կաթնագեղձի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ֆիբրոադենոման, մաստիտը, լակտոստազը, կիստան, քաղցկեղը։

Վտանգավոր հիվանդությունները զարգացման վաղ փուլում հայտնաբերելու և ճիշտ ժամանակին բուժում ստանալու համար հարկավոր է տարին նվազագույնը մեկ անգամ դիմել օնկոլոգ-մամոլոգի և կաթնագեղձերի ՈւՁՀ կատարել։

Կաթնագեղձերի հիվանդությունների տեսակներն են՝

Կաթնագեղձի հիվանդությունների առաջացման պատճառներն են՝

  • ժառանգական գործոններ,
  • հորմոնային փոփոխություններ, 
  • առաջին ծննդաբերություն 35 տարեկանից հետո, 
  • ավելորդ քաշ, 
  • ծխախոտի և ալկոհոլի չարաշահում, 
  • կրծքագեղձի վնասվածք, 
  • դիաբետ, 
  • ռադիոակտիվ ճառագայթահարում և այլն։ 

Ախտորոշումը

Բանն այն է, որ նշված հիվանդությունների մեծամասնությունն իրեն զգալ չի տալիս վաղ փուլերում և գրեթե անհնար է ինքնուրույն հայտնաբերել դրանք շոշափելով կամ մենստրուացիայի սկզբում ինքնազննման միջոցով։

Բժշկի դիմելիս ախտորոշումն իրականացվում է հետևյալ միջոցներով՝

  • ուլտրաձայնային հետազոտություն, 
  • հորմոնների հետազոտություն, 
  • օնկոմարկերների անալիզ, 
  • իմունահյուսվածքաբանական հետազոտություններ, 
  • մաշկի և կաթնագեղձերի պունկտատների հետազոտություն, 
  • նորագոյացության ասեղնածակում (պունկցիա)։ 

Նկատի ունեցեք, որ մինչև 35 տարեկան հասակը պետք է տարին առնվազն մեկ անգամ դիմել մամոլոգի խորհրդատվության և տարին երկու անգամ կաթնագեղձերի ՈւՁՀ կատարել, իսկ մամոգրաֆիան՝ ըստ բժշկի ցուցման։ 35-ից 55 տարեկանում պետք է մամոլոգի դիմել կրկին տարին մեկ անգամ, երկու անգամ՝ ՈւՁՀ կատարել, իսկ 40-ից սկսած տարին մեկ անգամ նաև մամոգրաֆիա անել։ 55-ից հետո պետք է տարին մեկ անգամ պարտադիր դիմել մամոլոգի, ՈւՁՀ և մամոգրաֆիա կատարել։