Վարսակի փաթիլներ․ օգտակար և վնասակար հատկությունները

17.05.20191146

Վարսակը մեծ քանակությամբ բնական հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք, ինչպես գիտեք, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը տարատեսակ վարակների ու արտաքին միջավայրի վնասակար ներգործությունների հանդեպ։

Հարուստ է ֆոսֆորով, երկաթով և կալցիումով, որոնք խիստ անհրաժեշտ են օրգանիզմին։ Վարսակն ունի ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանող հակաբորբոքային հատկություն, այդ պատճառով այն կարելի է ուտել փքվածության և ստամոքսի ցավի դեպքում։

Այն հրաշալի մաքրում է ստամոքսը խարաններից ու վնասակար նյութերից, խթանում է ատամոքսաղիաքային տրակտի աշխատանքը՝ կանխելով այդ օրգանի քաղցկեղը և գաստրիտի ու խոցի զարգացումը։

Հարուստ է բիոտինով (B խմբի վիտամին է), որն օգտակար է մաշկի համար և կանխում է դերմատիտը, նվազեցնում վնասակար խոլեստերինի մակարդակը։

Վարսակը դյուրամարս սննդամթերք է, պարունակում է նաև կալիում, նատրիում, մանգան, ցինկ, պղինձ, բոր, վիտամիններ В1, В2, РР և Е։ Նպաստում է արյան մեջ շաքարի բնականոն մակարդակի պահպանմանը։

Հաշվի առեք, որ վարսակի փաթիլներով ապուրը պետք է լինի շատ նոսր, ինչպես կիսելը, որպեսզի առավելագույն օգուտը տա օրգանիզմին։

Վնասակար հատկությունները

Վնասակար է առաջին հերթին նրանց համար, որոնք չենք կարողանում մարսել ձավարեղենը (ցելիակիա)։ Հակացուցված է նաև երիկամային և սրտային անբավարարության դեպքում, բացի այդ, պետք է այն չափավոր ուտել, քանի որ ցանկացած ամենաօգտակար բան չարաշահելու դեպքում այն ի զորու է մեծ վնաս հասցնել առողջությանը։

Նկատի ունեցեք, որ արագ եփման տարբերակները, որոնք առաջարկում են արտադրողները, այնքան էլ օգտակար չեն, քանի որ մշակման փուլ անցնելով՝ կորցնում են օգտակար հատկությունների մեծ մասը, ինչպես նաև նյութափոխանակությունը ճիշտ կարգավորելու կարողությունը։