Կարկադե․ օգտակար և վնասակար հատկությունները

15.05.20191870

Կարկադեն սուդանական վարդի չորացրած ծաղիկն է, որը արաբական բժշկական տրակտատներում բնորոշվում է որպես բոլոր հիվանդությւոնների բուժման միջոց, կոչվել է նաև «փարավոնների ըմպելիք», «թագավորական ըմպելիք» և այլն։

Կարկադեի օգտակար հատկությունները կախված են աճելու վայրից, կլիմայական պայմաններից, հավաքման ու մշակման տեխնոլոգիայից և այլն։ Ըստ այդմ՝ տարբեր երկրների արտադրանքը կարող է տարբերվել ինչպես համ ու հոտով, այնպես էլ օգտակար նյութերի հարաբերակցությամբ։

Ունի հարուստ բաղադրություն, պարունակում է պոլիսախարիդներ և պեկտին, 13 ամինաթթու՝ ներառյալ 6 անփոխրինելիները, հակաօքսիդանտներ, անտոցիաններ, վիտամիններ (A, C, P, B խմբի), միկրոտարրեր՝ նատրիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, կալիում, ինչպես նաև ֆլավանոիդներ, ածխաջրեր՝ ֆրուկտոզա և գլյուկոզա, օրգանական թթուներ և այլն։

Կալորիականությունը

100 գրամ կարկադեի կալորիականությունն ընդամենը 0,9 կկալ է։

Օգտակար հատկությունները

Կարգավորում է զարկերակային ճնշումը, մեծացնում արյունատար անոթների էլաստիկոթյունն ու ամրությունը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և օրգանիզմից հեռացնում վնասակար խոլեստերինը, ապաքինում է ստամոքսաղիքային տրակտը և մաքրում է այն, ալկոհոլ օգտագործելուց հետո վերացնում է խումհարը։

Տաք վիճակում խմելու դեպքում կարկադեն բարձրացնում է ճնշումը, իսկ սառը՝ իջեցնում։ Դրա շնորհիվ այն օգտագործվում է հիպերտոնիայի և հիպոտոնիայի բուժման ընթացքում։ Ըմպելիքն ունի գլիստոգոն ազդեցություն։ Ցուցված է գրեթե բոլորին։

Դրական է ազդում սննդային թունավորման, դիսբիոզի, ստամոքսի վիրուսային և բակտերիալ ախտահարումների դեպքում, քանի որ սպանում է վնասակար միկրոֆլորան և խթանում է օգտակար մանրէների առաջացումը։

Օժտված է միզամուղ և լեղամուղ հատկություններով, վերացնում է այտուցվածությունը, քայքայում է քարերը, հոդատապի ժամանակ օրգանիզմից հեռացնում է աղերը։

Օգնում է ազատվել անքնությունից, հանգստացնում է, մեղմում սպազմերը։

Պարունակվող հակաօքսիդանտները կապում են ազատ ռադիկալները և դրա շնորհիվ կարողանում կանխել քաղցկեղի բջիջների առաջացումն ու զարգացումը։

Ըմպելիքն օժտված է նաև երիտասարդացնող և տոնուսավորող հատկություններով։

Վերականգնում է տղամարդու առողջությունը, միզասեռական համակարգը, ամրացնում է իմունիտետը և ամբողջ օրգանիզմը։

Հակացուցումները

Խորհուրդ չի տրվում կարկադե խմել այն մարդկանց, որոնք ունեն հետևյալ հիվանդությունները՝ բարձր թթվայնությամբ գաստրիտ, 12-մատնյա աղիքի խոց, միզապարկի և լեղապարկի քարեր, ալերգիա, այդ թվում՝ ալերգիա կարմիր մրգերից և բանջարեղենից։

Ցուցված չէ նաև մինչև մեկ տարեկան երեխաներին։ Թթուն բացասաբար է ազդում ատամների էմալի վրա, այդ պատճառով էլ թեյելուց հետո հարկավոր է ողողել բերանի խոռոչը։