Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հայտնաբերում

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հայտնաբերում

Առողջության մասին հոգածությունն անհնար է առանց ախտորոշման, այդ պատճառով էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հայտնաբերման հետազոտություն պետք է կատարեն այն բոլոր մարդիկ, որոնք անտարբեր չեն իրենց առողջության հանդեպ։

Հետազոտման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս շատ արագ իմանալ արդյունքը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս հիվանդությունը բուժել նախքան քրոնիկ ընթացք ստանալը կամ բարդություններ առաջացնելը։

Հետազոտության անհրաժեշտությունը

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների առկայության ստուգումն անհրաժեշտություն է հետևյալ դեպքերում՝

  • եթե չպաշտպանված սեռական ակտ է եղել, 
  • որևէ սեռավարակի բուժման ավարտից հետո, 
  • հղիության պլանավորման շրջանում, ընդ որում՝ ստուգում պետք է անցնեն երկուսով, 
  • ակտիվ սեռական կյանք վարելու դեպքում՝ տարին երկու անգամ (եթե զուգընկերները հաճախակի են փոխվում)։ 

Հետազոտություն պետք է անցնել անգամ եթե գանգատներ կամ բնորոշ ախտանշաններ չկան, քանի որ վարակների մեծամասնությունն ընթանում է առանց ախտանշանների։

Հետազոտությունների տեսակները

Վստահ լինելու համար հարկավոր է կատարել հետևյալ հետազոտությունները՝

  • անդրոֆլոր/ֆեմիֆլոր՝ ինֆեկցիոն կոմպլեքսային սքրինինգ, 
  • քսուքի հետազոտություն, 
  • HPV սքրինինգ, 
  • անհրաժեշտության դեպքում ՄԻԱՎ-ի և հեպատիտների հանդեպ հակամարմինների հայտնաբերման անալիզ և այլն։

Հետազոտության կոնկրետ տեսակը նշանակում է բժիշկը։ Վարակի հայտնաբերման դեպքում անգամ պետք չէ անհանգստանալ, որովհետև բուժման ժամանակակից մեթոդների, ժամանակին արված ախտորոշման ու գրագետ բուժման պայմաններում հնարավոր է արագ բուժել դրանց մեծ մասը։

Հետազոտության նմուշի հանձնում

Հետազոտության նմուշը հանձնելուց առաջ հարկավոր է նախապատրաստվել, ինչը կախված է հետազոտության տեսակից։ Օրինակ՝

  • սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հայտնաբերման համար անհրաժեշտ արյունը պետք է հանձնել քաղցած վիճակում, 
  • սիֆիլիսի հայտնաբերման համար հետազոտության նմուշ հանձնելու նախօրեին և այդ օրը պետք է հրաժարվել ճարպոտ սննդից, 
  • միզասեռական համակարգից քսուք վերցնելուց առաջ չի կարելի միզել 2-3 ժամ, 
  • մանրէաբանական հետազոտությունների դեպքում պետք է խուսափել հակամանրէային պրեպարատներից դեռևս մեկ ամիս առաջ։ 

Մեզն անհրաժեշտ է հանձնել ստերիլ տարայով՝ ընտրելով առավոտյան մեզի միջին բաժինը։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է