Վանիլ․ օգտակար ու վնասակար հատկությունները

Վանիլ․ օգտակար ու վնասակար հատկությունները

Վանիլը բոլորիս հայտնի համեմունք է, որն օգտագործում են ոչ միայն քաղցրավենիքի, այլև տարատեսակ սոուսների պատրաստման համար։ Այսօր բնական վանիլը հիմնականում փոխարինում են արհեստական փոխարինիչով՝ վանիլինով։

Բնական վանիլի համը, սակայն, ավելի հարուստ է բնական վանիլի ու նրա բուրումնավետ այլ բաղադրիչների փոքր չափաքանակի ներդաշնակ համադրության շնորհիվ։

Կալորիականությունը

100գր վանիլի կալորիականությունը 288 կկալ է։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում չափավոր օգտագործել ճարպակալումից խուսափելու համար։

Օգտակար հատկությունները

Վանիլի պտուղները գլիկոզիդ են պարունակում, ինչպես նաև գլյուկովանիլին, եթերային յուղ, լորձային և դաբաղանյութեր։ Ֆերմենտացիայի դեպքում գլյուկովանիլինը ճեղքվում է վանիլինի և գլյուկոզայի։

Ժողովրդական բժշկության մեջ վանիլն օգտագործվում է դողէրոցքի, դիսպեպսիայի, սկլերոզի, նյարդային համակարգի խանգարումների, քնկոտության և ռևմատիզմի դեպքում։

Համարվում է մկանային աշխատանքը խթանող և գրգռող միջոց։

Բույրն օգտագործվում է արոմաթերապիայի ժամանակ։

Հանգստացնում է ու վերացնում լարվածությունը։ Նպաստում է ախորժակի վերականգնմանը։

Ձկնորսներն ասում են, որ անգամ ձուկն է արագ կուլ տալիս վանիլային շոկոլադով խայծը։

Վտանգավոր հատկությունները

Ավելորդ քանակը հնարավոր է, որ ալերգիկ ռեակցիա առաջացնի, չնայած որ մեր երկրում հնարավոր չէ չարաշահել բնական վանիլը (թանկարժեք է կամ էլ դժվար է գտնելը)։ Վտանգավորը վանիլի սինթետիկ փոխարինիչներն են։

Այսօր շուկան լի է վանիլինի տարբեր տեսակներով, վանիլային շաքարով ու էքստրակտներով։ Նրանցում սինթետիկ ալդեհիդների և եթերային յուղերի քանակը կարող է տարբեր լինել և վտանգավոր առողջության համար։

Վանիլինի հոտը երկարատև շնչելու դեպքում հնարավոր է, որ գլխացավ, գլխապտույտ և ժամանակավոր տհաճ այլ զգացողություններ առաջանան։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: