Միդիա․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

30.04.20191572

Միդիան ոչ միայն համեղ ծովամթերք է, այլև առողջության համար օգտակար նյութերի հսկայական  շտեմարան։ Տարածված է հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային և բարեխառը ծովերում, Բալթիկ, Սև, Ազովի ծովերում և Հեռավոր Արևելքում, միջերկրածովյան խոհանոցի դելիկատեսներից է։

Բարձրորակ սպիտակուցների հրաշալի աղբյուր է, ընդ որում՝ միդիայում այն ավելի շատ է, քան ձկան և տավարի մսի մեջ։ Հարուստ է երկաթով, ֆոսֆորով, կալիումով, նատրիումով, կալցիումով, ցինկով, յոդով, մանգանով, կոբալտով և այլ միկրոտարրերով ու մակրոտարրերով։

Պարունակում է նաև կիսաչհագեցած ճարպաթթուներ, ամինաթթուներ, գլիկոգեն, վիտամին А, С, D, Е, ինչպես նաև B խմբի վիտամիններ և այլ սննդանյութեր։

Կալորիականությունը

100 գրամ միդիայի կալորիականությունը 80 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի բարձրացմանը։

Կանխում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում գլխուղեղի, սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։

Օգտակար է նաև վահանաձև գեղձի համար։

Լավացնում է մարսողությունը և նյութափոխանակությունը։

Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Օգնում է կանխել արթրիտը։

Միդիան աֆրոդիզիակ է համարվում, դրական է ազդում սեռական ֆունկցիայի վրա։

Լավացնում է մաշկի, մազերի ու եղունգների որակը։

Հակացուցումները

Հակացուցված է արյան մակարդելիության խանգարման դեպքում։