Ծովախեցգետին․ օգտակար հատկություններն ու հակացուցումներ

18.04.20191364

Ծովախեցգետինը շատ համեղ ու օգտակար հատկություններով օժտված ծովամթերք է։ Հնարավոր է գտնել նաև երևանյան խանութներում՝ սառեցված տարբերակով, իսկ այ ճամփորդել սիրողներն ունեն թարմ վիճակում դրանք փորձելու նախանձելի հնարավորությունը։

Ծովախեցգետինը հարուստ է սպիտակուցներով, պարունակում է վիտամին А, С, D, Е, К, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, յոդ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, մագնիում, ֆտոր, երկաթ, ցինկ և այլ հանքանյութեր։

Կալորիականությունը

100 գրամ ծովախեցգետնի կալորիականությունը 90 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունիտետը, նվազեցնում հարբուխի առաջացման հավանականությունը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, լավացնում է արյան բաղադրությունը, ամրացնում է անոթները։

Նպաստում է հորմոնային ֆոնի կարգավորմանը, բարենպաստ ազդեցություն թողնում վահանաձև գեղձի վրա։

Խորհուրդ է տրվում ավելորդ քաշ ունեցող մարդկանց, քանի որ հարուստ են սպիտակուցներով և քիչ քանակությամբ են ճարպեր ու շաքար պարունակում։

Ամրացնում է ոսկրային հյուսվածքը։

Լավ է ազդում մաշկի, մազերի և եղունգների վրա։

Ունի երիտասարդացնող ազդեցություն։

Հակացուցումները

Ծովախեցգետինը հրաշալիորեն կուտակում է թունավոր նյութերը և ծանր մետաղների աղերը, այդ պատճառով պետք է բծախնդրորեն մոտենալ այդ ծովամթերքի ընտրությանը և գնել միայն վստահելի արտադրողից։