3D ՈւՁՀ-ն հղիության ընթացքում

17.04.20195155

Եռաչափ ուլտրաձայնային հետազոտությունն ախտորոշման համեմատաբար նոր մեթոդ է, որը թույլ է տալիս ամենայն մանրակրկտությամբ տեսնել փոքրիկին։ Արդյո՞ք վնասակար է Ոչ։ Որոշ դեպքերում այդ հետազոտությունն անգամ պարտադիր է։

Օրինակ՝

  • երբ կան բարդություններ, որոնք կարող են արտահայտվել հղիության ընթացքում, 
  • երբ պտղի հիվանդությւոնների առաջացման հավանականությունը բարձր է, 
  • բժշկական միջամտությամբ հղիության դեպքում, 
  • եթե սուրոգատ մայր է և այլն։ 

Ե՞րբ է անցկացվում հետազոտությունը

Եռաչափ այդ հետազոտությունը բաղկացած է երեք հիմնական փուլից։ Առաջին հետազոտության ընթացքում (13-րդ շաբաթ) խորհուրդ է տրվում 2D հետազոտություն կատարել, քանի որ այն լրիվ բավարար է այդ շրջանի համար, սակայն եթե մասնագետը որևէ խանգարման կասկած է ունենում, խորհուրդ է տալիս կատարել եռաչափ հետազոտություն։

Երկրորդ փուլը մանկաբարձական 22-րդ շաբաթն է։ Այդ շրջանում է հնարավոր է տեսնել երեխայի սեռը, ինչպես նաև այլ դետալներ՝ մատները։

32-րդ շաբաթում եռաչափ հետազոտության շնորհիվ հնարավոր է տեսնել նաև երեխայի դեմքի արտահայտությունը։

Հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու կարիք չկա։ Այն սովորաբար ավելի երկար է տևում, քան երկչափ ՈւՁՀ-ն, իսկ հետազոտությունից հետո հնարավոր է վերցնել փոքրիկի լուսանկարը։