Ռուկոլա․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

10.04.20191691

Ռուկոլան կաղամբազգիների ընտանիքի շատ օգտակար բույս է, տարածված է միջերկրածովյան երկրներում, սակայն արդեն իսկ կարող եք գնել նաև երևանյան սուպերմարկետներից։ Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A և B9, ինչպես նաև վիտամին E,K,B խմբի վիտամիններ, կալիում, յոդ, կալցիում, երկաթ, մագնիում և օգտակար այլ նյութեր։

Օգտակար հատկությունները

Բարձրացնում է իմունիտետը, ունի հակամանրէային, մանրէազերծող և խորխաբեր հատկություն, կանխում և բուժում է հարբուխը։

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Ամրացնում է անոթների պատերը։

Արյան մեջ բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը և հեռացնում վնասակար խոլեստերինը։

Նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը։

Նպաստում է օրգանիզմի ավելորդ հեղուկի հեռացմանը և ջրաղային հավասարակշռության կարգավորմանը։

Օգնում է ստամոքսի գաստրիտի ժամանակ, բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա։

Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Բնական էներգետիկ է և առույգացնում է օրգանիզմը։

Խթանում է լակտացիան։

Հակացուցումները

Հնարավոր է, որ ռուկոլան ալերգիա առաջացնի։ Եթե նոր եք սկսել ներառել սննդակարգում, ապա այդ արեք փոքր քանակությունից սկսած և զգույշ։ Այդ վերաբերում է հոդատապ, ալերգիաներ, լյարդի և երիկամների հիվանդություն ունեցող անձանց, ինչպես նաև հղի և կերակրող կանանց։

Օգտագործումը

Ռուկոլան ավելացնում են աղցաներին, մսային և ձկնային ուտեստներին, ինչպես նաև առանձին, առանց որևէ բանի խառնելու, ձիթապտղի ձեթով և կիտրոնի հյութով։ Պետք է նկատի ունենալ, որ ռուկոլայի տերևները դանակով չեն կտրում, մանրացնում են ձեռքով, քանի որ նրանում պարունակող սննդանյութերը ռեակցիա են տալիս երկաթին։ Ռուկոլան ուտում են ուտեստը կամ աղցանը սարքելուց անմիջապես հետո։