Արգանդի և հավելումների ՈւՁՀ

Արգանդի և հավելումների ՈւՁՀ

Արգանդի և հավելումների ՈւՁՀ-ն ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս արագ և անցավ հայտնաբերել կնոջ սեռական համակարգի օրգանների հյուսվածքներում կատարված փոփոխությունները։

Ուլտրաձայնային հետազոտության ցուցումներն են՝

  • որովայնի ստորին հատվածի ցավ,
  • անհարմարության զգացում սեռական ակտի ընթացքում, 
  • դաշտանի ցիկլի փոփոխություն, 
  • ախտաբանական արտադրություն։ 

Սովորաբար արգանդի և հավելումների ՈւՁՀ-ն անցկացվում է գինեկոլոգիական խորհրդատվությունից հետո: Այն թույլ է տալիս հայտնաբերել արգանդի խոռոչի պոլիպները, միոման, արգանդի պարանոցի որոշ պաթոլոգիաներ, ինչպես նաև արգանդի քաղցկեղի նշանները։

Հղիության դեպքում ՈւՁՀ-ն օգնում է հետևել պտղի զարգացման ընթացքին և գնահատել այն։ Հազվադեպ է արգանդի և հավելումների ՈւՁՀ-ն կիրառվում որպես առանց ախտանշանների հիվանդությունների բացառման պրոֆիլակտիկ մեթոդ, որովհետև դրա համար բավական է նաև գինեկոլոգիական սովորական զննումը։ Այդ նպատակով կարող է կիրառվել, եթե կինը ԱՄԲ է պլանավորում կամ արդեն իսկ հղի է։

Ինչպե՞ս է կատարվում ՈւՁՀ-ն

Այն ախտորոշման ամենաանցավ և ապահով մեթոդներից է և հատուկ նախապատրաստություն չի պահանջում։ Խորհուրդ է տրվում հետազոտությունից օրեր առաջ խուսափել գազագոյացում առաջացնող մթերքներից՝ կաղամբ, լոբի, գազավորված ըմպելիքներ և այլն։ Իսկ թե դաշտանի ցիկլի որերորդ օրն է պետք անել հետազոտությունը, կասի ձեր բժիշկը, քանի որ այդ կախված է մի շարք գործոններից՝ ըստ խնդրի բնույթի։

Հետազոտությունը կատարվում է երկու եղանակով՝

  • որովայնային, որի դեպքում սարքը սահեցվում է որովայնի վրայով, 
  • ներհեշտոցային, որի դեպքում սարքը մտցվում է հեշտոցի մեջ։ 

ՈւՁՀ-ի արդյունքի մասին հնարավոր է տեղեկանալ անմիջապես հետազոտությունից հետո։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է