Հորմոնային խանգարումներ

Հորմոնային խանգարումներ

Հորմոնային խանգարումը ենթադրում է արական և իգական հորմոնների անհավասարակշռություն։ Կնոջ գեղեցկությունը, հուզական կայունությունը, ֆիզիկական առողջությունն ու վերարտադրողական համակարգի բնականոն գործունեությունն անմիջականորեն կախված են վահանաձև գեղձի հորմոնների և սեռական հորմոնների հավասարակշռությունից։

Հորմոնային խանգարումների առաջացման պատճառները

Առանձնացվում են հետևյալ պատճառները՝ 

  • Ձվարանների, լյարդի և վահանաձև գեղձի հիվանդություններ։ 
  • Հոգնածություն և սթրես։ 
  • Սեռական ժուժկալություն տևական ժամանակ։ 
  • Ներարգանդային կյանքում պտղի գենետիկ պաթոլոգիաներ։ 
  • Բարդ կամ վաղ ծննդաբերություն։ 
  • Վերարտադրողական համակարգի բորբոքային հիվանդություններ։ 
  • Դեղորայքի անվերահսկելի ընդունում։ 
  • Անբարենպաստ միջավայր, վատ սնունդ և այլն։ 

Հորմոնային շեղման նշան կարող է լինել դաշտանային ցիկլի խանգարումը, զարկերակային ճնշման նվազումը, անքնությունը, մշտական գլխացավը, մարմնի ջերմաստիճանի փոփոխությունները, կաթնագեղձերի ցավն ու կոշտացումը, ինչպես նաև հղիանալու անկարողությունն ու չզարգացող հղիությունը։

Կարդացեք՝  Ինչպե՞ս լրացնել էստրոգենների պակասը սննդի միջոցով

Սեռական հորմոններ

Էստրոգենը գլխավոր իգական հորմոնն է, որն արտադրվում է ձվարաններում և մակերիկամներում։ Դրա բնական քանակն ապահովում է սեռական օրգանների և կաթնագեղձերի զարգացումը, երեխաներ ունենալու հնարավորությունը, ինչպես նաև ուղղակիորեն ազդում է կնոջ ինքնազգացողության վրա։

Էստրոգենի բարձր մակարդակի նշաններն են՝

  • սրտխառնուք և փսխում, 
  • կաթնագեղձերի փքվածություն և հորմոնային ուռուցքների առաջացում (միոմաներ, պոլիպներ, էնդոմետրիոզ), 
  • գլխացավ և գլխապտույտ, 
  • զարկերակային բաձր ճնշում, 
  • թրոմբոֆլեբիտ, 
  • որովայնի փքվածություն, 
  • ոտքերի ջղաձգումներ և այլն։ 

Էստրոգենի պակասի նշաններն են՝

  • սեռական ցանկության նվազում, 
  • նյարդայնություն և դյուրագրգռություն, 
  • դաշտանային սակավ արյունահոսություն կամ բացակայություն, 
  • կաթնագեղձերի փոքրացում, 
  • դեպրեսիա, 
  • հեշտոցի չորություն և այլն։ 

Երկրորդ կարևոր հորմոնը պրոգեստերոնն է։ Այն նույնպես արտադրվում է ձվարաններում։ Դրա մակարդակից են կախված տրամադրության կայունությունն ու հղիությունը տանելու կարողությունը։

Արական հորմոն տեստոստերոնի մակարդակը ևս կարևոր է կնոջ համար, չնայած որ արտադրվում է փոքր քանակությամբ։ Դրանից են կախված աշխատունակությունն ու սեռական հակումը։ Տեստոստերոնը նպաստում է արյունատար անոթների պատերի, սրտամկանի, ոսկորների և իմունիտետի ամրացմանը, ինչպես նաև ապահովում է վերքերի արագ ապաքինմանը։

Այդ հորմոնի պակասի դեպքում դիտվում է թուլություն, ցածր սեռական ակտիվություն, իսկ բարձր մակարդակը նպաստում է կորյակային ցանի առաջացմանը, մազաթափությանը, ձվարանների կառուցվածքի փոփոխմանը և դաշտանային ցիկլի խանգարմանը։ Հորմոնային խանգարման առաջին նշանների ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել գինեկոլոգի և գինեկոլոգ-էնդոկրինոլոգի։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում