Կովի կաթ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

11.03.20192661

Կաթը մարդկությանը հայտնի օգտակար մթերքներից մեկն է։ Այն հարուստ է վիտամին A-ով, D-ով, ինչպես նաև B խմբի վիտամիններով՝ В1, В2, В12, մակրոտարրերով և միկրոտարրերով՝ կալցիում, կալիում, ֆոսֆոր, մանգան, նատրիում, երկաթ, ֆտոր, յոդ և այլն։

Կալորիականությունը

100 գրամ կաթի կալորիականությունը տատանվում է 30-80 կկալի սահմաններում՝ կախված բաղադրությունից, մշակումից և այլ գործոններից։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունիտետը, դրականորեն ազդում բոլոր օրգան-համակարգերի վրա։

Հրաշալի միջոց է հարբուխի դեմ։

Նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման վտանգը, նպաստում է ճնշան և այտուցվածության նվազեցմանը։

Նվազեցնում է նաև օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Դրական ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, օգտակար է գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում։

Որպեսզի այն հեշտ մարսվի, պետք է խմել փոքր կումերով։

Նվազեցնում է աղի և թթու ուտելիքների վնասակար ազդեցությունը։

Նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման վտանգը։

Շատ օգտակար է երեխաների համար, քանի որ օրգանիզմին ապահովում է անհրաժեշտ բոլոր սննդանյութերով, կարևորը՝ կալցիումով։

Հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում հաղթահարել անքնությունը, ապահովել հանգիստ քուն։

Օգտակար է օստեոպորոզ ունեցող մարդկանց, նաև օգնում է կանխել այդ հիվանդությունը։

Հակացուցումները

Իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ կաթը կարող է նաև վնասել օրգանիզմին։ Խորհուրդ է տրվում կաթ չօգտագործել այն մարդկանց, որոնք լակտազա ֆերմենտի պակաս ունեն, հակառակ դեպքում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի խանգարում կարող է առաջանալ։

Բացի այդ, կաթը կարող է նաև ալերգիա առաջացնել։ Հակացուցված է այն մարդկանց, որոնք հակված են անոթներում կալցիումի աղերի կուտակման և երիկամներում ֆոսֆատային քարերի կուտակման։