Սև թեյ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

04.03.20192091

Սև թեյն աշխարհում ամենատարծված ըմպելիքներից մեկն է։ Ընդ որում՝ այն կարող է ինչպես ամրացնել առողջությունը, այնպես էլ թուլացնել այն։ Սև թեյի քիմիական բաղադրությունը կախված է տվյալ թեյի արտադրության վայրից և տեսակից։

Պարունակում է վիտամին А, К, Р, ինչպես նաև B խմբի վիտամիններ (В1, В2, В3 (РР), В5), ամինաթթուներ, դաբաղանյութեր, կոֆեին, նատրիում, մագնիում, կալիում, կալցիում, երկաթ, ֆտոր, յոդ, ցինկ, պղինձ և այլ սննդանյութեր։

Կալորիականությունը

Սև, չոր թեյի կալորիականությունը 100 գրամի դեպքում 150 կկալ է, իսկ եփված ժամանակ՝ ընդամենը 5 կկալ։

Օգտակար հատկությունները

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, նվազեցնում է անոթների և սրտի հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի, ինֆարկտի, աթերոսկլերոզի առաջացման վտանգը։

Շատ օգտակար է հիպոտոնիա ունեցող մարդկանց համար։

Նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։

Նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։

Դրական ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի վրա, լավացնում է մարսողությունը, օգտակար է աղիների խանգարումների և թունավորումների դեպքում։

Լավ է ազդում նաև երիկամների և միզային համակարգի վրա։

Հանգստացնում է նյարդային համակարգը, օգնում է թոթափել հոգնածությունը։

Լավացնում է գլխուղեղի աշխատանքը, առույգացնում է և բարձրացնում տրամադրությունը։

Սև թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք դանդաղեցնում են ծերացումը։

Լավ է ազդում բերանի խոռոչի վիճակի վրա, ամրացնում է ատամների էմալը, պաշտպանում կարիեսից։

Կան մի շարք կանոններ, որոնք պահպանելու դեպքում թեյը միայն օգուտ կբերի օրգանիզմին։  

  • Հարկավոր է լավ ընտրություն անել և միայն որակյալ թեյ գնել։ 
  • Չի կարելի շատ թունդ թեյ խմել։ 
  • Խորհուրդ չի տրվում օրական չորս բաժակից ավել թեյ խմել։ 
  • Խորհուրդ չի տևվում թեյը խմել քնելուց առաջ։ 
  • Սև թեյը պետք է խմել միայն թարմ թրմած ժամանակ։

Հակացուցումները

Խորհուրդ չի տրվում սև թեյ խմել քրոնիկ տարատեսակ հիվանդությունների սրման դեպքում, հատկապես՝ խոցային հիվանդության։ Քանի որ այն բարձրացնում է զարկերակային և աչքի ճնշումը, հիպերտոնիա և աչքերի հիվանդություն ունեցող մարդիկ պետք է զգուշավոր լինեն։