Համատեղել աշխատանքն ու առողջությունը․ ինչպե՞ս

Համատեղել աշխատանքն ու առողջությունը․ ինչպե՞ս

Ժամանակակից կանանց մեծամասնությունն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է աշխատավայրում։ Անկախ աշխատանքի բնույթից միշտ պետք է ժամանակ գտնել և հոգալ սեփական առողջության մասին։ Քչերն են տեղյակ, թե որքան մեծ վնաս կարող է հասցնել գրասենյակային սովորական աշխատանքային օրը։

Սկոլիոզ, օստեոխոնդրոզ

Նույն դիրքում երկար նստելու դեպքում ողնաշարը ծանրաբեռնվում է և չի սնուցվում։ Արդյունքում տուժում է կեցվածքը և մեջքի ցավ է ի հայտ գալիս։

Ավելորդ քաշ

Ավելորդ կիլոգրամներն ու ցելյուլիտը շատերին է ծանոթ։ Նստակյաց ապրելակերպը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը։

Թութք՝ հեմորոյ

Երկարատև նստած մնալու դեպքում փոքր կոնքի արյան շրջանառությունը խանգարվում է, ինչը հանգեցնում է թութքային հանգույցների մեծացմանը։

Կարդացեք՝ Թութք  

Վարիկոզ

Ոտքերի երակների վարիկոզ լայնացումն սպառնում է հատկապես բարձրակրունկ կոշիկների սիրահարներին։

Կարդացեք նաև՝ Փոքր կոնքի երակների վարիկոզ լայնացում

Գինեկոլոգիական հիվանդություններ

Նստակյանց աշխատանքը նպաստում է փոքր կոնքում կանգային երևույթների առաջացմանը, ինչը կարող է դառնալ ոչ միայն գինեկոլոգիական հիվանդությունների, այլև երիկամների, ուղիղ աղիքի և այլ օրգանների հիվանդությունների պատճառ։

Ինչպե՞ս խուսափել խնդիրներից

Վերոնշյալ բոլոր խնդիրներից հնարավոր է խուսափել։ Կան մի շարք վարժություններ, որոնք գրասենյակում կատարելը ոչ մի դժվարություն չի ներկայացնի և միայն կնպաստի առողջության ամրապնդմանը։

Ողնաշար

Ուղիղ նստեք, ձեռքերը կողպեք և բարձրացրեք գլխավերև։ Սկսեք դանդաղորեն ձգվել վեր, որքան հնարավոր է վեր, որպեսզի ձգվի յուրաքանչյուր ողը։ Վերադարձեք սկզբնական դիրքին և նույնը կրկնեք հինգ անգամ՝ շարունակելով նստած մնալ ամբողջ ընթացքում։

Ամրացնում ենք ազդրերի և որովայնի մկանները

Ուղիղ նստեք, ներս քաշեք որովայնը։ Մի ձեռքը դրեք գոտկատեղին, իսկ մյուսով ձգվեք դեպի հատակը՝ կարծես ընկած գրիչն եք վերցնում։ Խոնարհվեք, բայց մեջքն ուղիղ պահելով։ Կրկնեք տասն անգամ յուրաքանչյուր կողքի համար։ Նշված վարժությունը խթանում է արյան շրջանառությունը, ամրացնում է ազդերի և որովայնի մկանները, կանխում ցելյուլիտի առաջացումը։

Կանխում ենք վարիկոզը

Նստեք, բռնվեք նստելատեղից և ծալած ծնկները հնարավորինս վեր բարձրացրեք, այնուհետև սկսեք հեծանիվ քշել։

Կոնքազդրային հոդեր

Կանգնեք և բռնվեք աթոռի հենակից։ Այնուհետև սկսեք դանդաղորեն նստել, այնքան իջեք դեպի հատակը, որ ազդրերը և հատակը զուգահեռ ուղղությամբ դառան։ Կրկնեք տասն անգամ։

Թութքի կանխարգելման և փոքր կոնքի արյան շրջնառությունը լավացնելու համար կանգնած դիրքում սկսեք ազդրերով շրջանաձև շարժումներ անել։

Անկախ աշխատանքի բնույթից միշտ ժամանակ հատկացրեք պարզ վարժությունների կատարմանը, դրանք ընդամենը րոպեներ կխլեն, բայց կկանխեն առողջական բազմաթիվ խնդիրներ։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում