Ընկույզի ձեթ․ օգտակարությունն ու հակացուցումները

12.02.20191255

Ընկույզի ձեթն ստանում են սառը մզման եղանակով, ունի դեղին գույն և հաճելի համ։ Դրանով կարելի է համեմել բանջարեղենային աղցանները, սառը սոուսները, մսի և ձկան ուտեստները, հրուշակեղենը և այլն։ Օգտագործվում է կոսմետոլոգիայում և տան պայմաններում օգտակար դիմակներ սարքելիս։

Պարունակում է վիտամիններ А, Е, С, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ (В1, В9, В6, В3, В2), ճարպաթթուներ՝ օմեգա 3, 6, 9, հարուստ է մակրոտարրերով և միկրոտարրերով՝ երկաթ, կալիում, կալցիում, յոդ, ֆոսֆոր, սելեն և այլն։

Կալորիականությունը

100 գրամ ձեթի կալորիականությունը 900 կկալ։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունային համակարգը, ունի հակաբորբոքային հատկություն, օգտակար է վիրահատություն կամ երկարատև հիվանդություն տարած մարդկանց։

Հաճախակի օգտագործելու դեպքում կանխում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, օգնում պաշտպանվել ինֆարկտներից, ինսուլտներից և այլ հիվանդություններից։

Օգտակար է աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության, հիպերտոնիայի և երակների վարիկոզ լայնացման դեպքում։

Ցուցված է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, քանի որ օգնում է արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը։

Լավ է ազդում լյարդի աշխատանքի վրա, ստամոքսաղիքային տրակտի վրա, օգնում հաղթահարել խոցային հիվանդությունը, գաստրիտը և այրոցը։

Օգնում է կարգավորել վահանաձև գեղձի ֆունկցիան։

Դրական է ազդում միզասեռական համակարգի վրա, ցուցված է երիկամների բազմաթիվ հիվանդությունների դեպքում։

Նպաստում է օրգանիզմից ռադիոնուկլիդների հեռացմանը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի և գլխուղեղի աշխատանքի վրա, օգնում է հանգստանալ, կարգավորում է քունը։

Ցուցված է նաև հղի և կրծքով կերակրող կանանց, երեխաներին ու դեռահասներին։

Ունի մաշկը երիտասարդացնող հատկություն, այդ վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործմանը։

Օգնում է դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը։

Հակացուցումները

Հակացուցված է օրգանիզմի անհատական անհանդուրժողականության դեպքում, ինչպես նաև բարձր ջերմության, թունավորման, սրտխառնոցի և մարսողական համակարգի հիվանդությունների սրման դեպքում։ Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։