Ծովակաղամբ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

06.02.20191477

Ծովակաղամբն առողջ ապրելակերպ վարող մարդկանց սննդի անբաժանելի մասն է։ Հարուստ է А, Е, С, D վիտամիններով, ինչպես նաև В խմբի վիտամիններով, պարունակում է յոդ, մագնիում, բրոմ, ցինկ, կալիում, նատրիում, ֆոսֆոր և այլ հանքանյութեր։

Օգտակար հատկություները

Լամինարիան, հենց ինքը ծովակաղամբը, բարձրացնում է իմունիտետը, նվազեցնում է հարբուխի առաջացման վտանգը։

Օգնում է սրտանոթային համակարգի բնականոն գործունեությանը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, կարգավորում է արյան ճնշումը, արյան մեջ բարձրացնում էրիթրոցիտների և հեմոգլոբինի մակարդակը, նվազեցնում է թրոմբների գոյացման վտանգը։

Հաճախ ուտելու դեպքում նվազեցնում է նաև օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում վահանաձև գեղձի վրա, նպաստում է հորմոնային ֆոնի կարգավորմանը։

Լավ է ազդում նաև մարսողական համակարգի վրա, լավացնում է աղիների գալարակծկանքը, կարգավորում է նյութափոխանակությունը, ինչը շատ հարկավոր է հատկապես նստակյաց կյանք վարողներին։

Նպաստում է օրգանիզմի մաքրմանը խարաններից, թունավոր նյութերից, ռադիոնուկլիդներից և ծանր մետաղների աղերից։

Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, օգնում հաղթահարել քրոնիկ հոգնածությունը։

Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Լավացնում է մտավոր և ֆիզիկական ակտիվությունը։

Ցուցված է կանանց, քանի որ բարենպաստ ազդեցություն է թողնում վերարտադրողական համակարգի վրա, օգնում պայքարել գինեկոլոգիական բազմաթիվ հիվանդությունների դեմ։

Ծովակաղամբը բնական աֆրոդիզիակ է համարվում․ բարձրացնում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց սեռական ակտիվությունը։

Լավացնում է մազերի որակը, ամրացնում դրանց արմատները։

Լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում, քանի որ ունի երիտասարդացնող հատկություն, փափկացնում և տոնուսավորում է մաշկը, հարթեցնում կնճիռները։

Հակացուցումները

Ծովակաղամբը հակացուցված է երիկամների, մարսողական համակարգի սուր հիվանդությունների, յոդի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականության, ինչպես նաև այն հիվանդությունների ժամանակ, որոնց դեպքում հակացուցված են յոդ պարունակող դեղամիջոցները։