Ծորենի (բարբարիս)․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

15.01.20191168

Ծորենին (բարբարիս) զարմանալի բույս է։ Այն օգտագործում են որպես զարդարանք այգիներում, որպես համեմունք՝ խոհանոցում, սակայն դրա ամենամեծ արժեքը բուժիչ հատկություններն են։ Այն դեղաբույս է համարվում, ընդ որում՝ օգտագործվում են բույսի բոլոր մասերը՝ արմատները, տերևները, կեղևը, ճյուղերը, պտուղները։

Կախված ծորենու տեսակից՝ նրանում պարունակվող սննդանյութերը տարբեր են։ Այն պարունակում է վիտամին C, պրովիտամին A, կարոտին, կիտրոնաթթու, գինեթթու ու խնձորաթթու, դաբաղանյութեր և ներկանյութեր, ածխաջրեր, պեկտինային նյութեր և այլն։

Օգտակար հատկությունները

Ծորենու պտուղների թուրմը ուժ է հաղորդում, լավացնում է ինքնազգացողությունը և բարձրացնում աշխատունակությունը։

Այդ նույն թուրմը նաև կանխարգելիչ միջոց է ավիտամինոզի դեմ։

Ծորենու պտուղներն օգտագործվում են օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։

Օրգանիզմից հեռացնում է ճառագայթումը։

Մատղաշ ճյուղերի թուրմը օգնում է կոտրվածքների ժամանակ։

Տերևների թուրմը միզամուղ միջոց է, օգնում է երիկամների ու միզապարկի հիվանդությունների ժամանակ։

Տերևների թուրմը օգտակար է նաև լյարդի ու լեղապարկի աշխտանքի կարգավորման համար։

Օգտակար է նաև ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների դեպքում, օգնում է ազատվել ստամոքսաղիքային տրակտի լորձաթաղանթի բորբոքումից, կարգավորում է թթվայնությունը։

Արմատների թուրմը կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, օգնում ազատվել իգական սեռական համակարգի մի շարք հիվանդություններից։

Արմատների կեղևի թուրմը կարգավորում է սրտի աշխատանքը, հանգստացնում սրտխփոցը, ամրացնում անոթները։

Հակացուցումները

Ծորենու գերդոզավորումը կարող է սրտխառնոց, փսխում, ախորժակի անկում և ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Չի կարելի օգտագործել ստամոքսի սուր հիվանդությունների, արյան բարձր մակարդելիության, թրոմբոզի և թրոմբոֆլեբիտի դեպքում։ Օգտագործելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։