Թոթափիր լարվածությունը և հաճույք ստացիր

Թոթափիր լարվածությունը և հաճույք ստացիր

Կնոջ սեքսուալության ոլորտում մտքի և մարմնի միջև կապը շատ ուժեղ է։

Հիշեք, թե ինչպես է ձեր գիտակցությունը, հույզերն ու մարմինն արձագանքում հաճոյախոսություններին, հիացմունքի խոսքերին։ Նուրբ բառերն ու մեղմիկ հպումը փշաքաղություն են առաջացնում։ Արագանում է սրտի աշխատանքը։ Շնչառությունն անհանգիստ է դառնում։ Մարմնով մեկ հաճելի ջերմություն և թուլություն է տարածվում։ Շարունակելու ցանկություն է ի հայտ գալիս։

Այժմ այլ պատկեր։ Վիճել եք ձեր սիրելիի հետ, և նա վիրավորական բառեր է ասել կամ նյարդայնացնում է ձեզ։ Կարծես ոզնի լինեք՝ պատրաստ պատասխան «ծակոցների»։ Պատկերացրեք, որ այդ պահին սիրելին դիպչում է ձեզ։ Նրան դիմադրելու ցանկություն է առաջանում։ Կոնֆլիկտից հետո ամբողջ մարմինը լարվում է, սիրած ինտիմ հպումները կարող է ծայրահեղ տհաճ լինել։

Կարդացեք՝  Սիրում եմ զուգընկերոջս, բայց չեմ ուզում սիրով զբաղվել նրա հետ

Կանայք, երբ վրդովված են ու լարված, ավելի դժվարությամբ են գրգռվում, քան տղամարդիկ։ Տարաբնույթ տեղեկությունների շարունակական հոսքի պայմաններում հաճախ ենք տագնապ, լարվածություն ու սթրես զգում։ Հարաբերության մեջ կասկածամտություն է արթնանում, հոգնում ենք ու վախենում, սթրես ենք ապրում, կոնֆլիկտներ ունենում։ Այդ ամբողջն անդրադառնում է մեր սեռական կյանքի, գրգռվելու և հաճույք ստանալու կարողության վրա։ Ինչո՞ւ է այդպես լինում։

Ուղեղն ազդում է վեգետատիվ նյարդային համակարգի վրա, իսկ վերջինս էլ՝ հեշտոցի։ Վեգետատիվ նյարդային համակարգը չի կառավարվում, դուք չեք կարող նրան հրահանգել գրգռել ձեզ։ Շատերի համար գաղտնիք չէ, որ որքան շատ եք ձգտում հասնել օրգազմի, այնքան նվազում են հնարավորությունները։

Որպեսզի կինը լիովին հանգստանա, կարողանա գրգռվել ու ամբողջովին տրվել պրոցեսին ու օրգազմ ապրել, պետք է իրեն ապահով զգա։ Երբ նա վախեցած է, լարված կամ իրեն ապահով չի զգում, սիմպատիկ նյարդային համակարգի դերը խանգարվում է։ Այդ համակարգը միացնում է «խփիր կամ վազիր» ռեակցիան։ Օրգանիզմն ազդանշան է ուղարկում՝ «փրկվիր»։

Այսինքն՝ սթրեսը, անբարենպաստ միջավայրը արգելափակում են կնոջ սեքսուալ արձագանքը, և տղամարդն այդ հարցում կարևոր դեր է խաղում․ նա կարող է օգնել կնոջը, սեքսին կամ, ընդհակառակը, վատացնել վիճակը։

Ժամանակակից հասարակության մեջ թյուր է այն պատկերացումը, որ գրկախառնությունը, երկարատև համբույրները, շոյանքը, հաճոյախոսությունները, խաղերը, հաճելի ու գրգռող բառերը սեքսից առաջ համալրում են սեքսը։ Իսկ սեքսի նպատակը միայն օրգազմն է։ Սխալն այն է, որ սեքսին նախորդող գուրգուրանքը դրա անբաժանելի մասն է։ Այն գրգռող պրոցես է, իսկ արդյունքը այդ ամբողջ պրոցեսը վայելելն է։

Շատերը կնոջն այնքան անհրաժեշտ քնքշանքն ու ժեստերը ընկալում են որպես հրավեր սեքսի և ոչ թե որպես հենց սեքս։ Այդ պատճառով հաճախ տղամարդիկ հապճեպորեն շրջանցում են այդ փուլը, քիչ են կնոջն ուշադրություն հատկացնում և հետո փորձում են արագ հասնել իրենց նպատակին։

Կարդացեք՝  Երեք սխալ, որոնք հանգեցնում են հազվադեպ սեքսի կամ դրա բացակայության

Սեռական առողջ ու երկարատև հարաբերությունը պահպանելու համար պետք է հասկանալ, թե ինչպես է գործում կնոջ վեգետատիվ համակարգը։ Հարաբերության սկզբում ամեն բան բուռն զարգացում է ապրում։ Տղամարդիկ առավելագույն ուշադրություն և ցանկություն են դրսևորում կնոջ հանդեպ։ Ի պատասխան կինն իսկապես իրեն ցանկալի է զգում և կարողանում է թոթափել լարվածությունը։

Վեգետատիվ նյարդային համակարգը ակտիվացնում է կոնքի շրջանի նյարդային վերջավորությունները և նպաստում է հաճույքի հորմոնների արտազատմանը։ Երբ հարաբերությունը զարգանում է և կանոնավորվում, տղամարդկանց մեծ մասն սկսում է քիչ ուշադրություն դարձնել գուրգուրանքի փուլին։ Գրգռող բառերը, հաճոյախոսությունները, լարվածությունը թուլացնող երկարատև շոյանքը հազվադեպ են դառնում կամ կորչում են իսպառ։ Սեքսն ուղղվում է միայն նպատակին՝ արագ հասնել օրգազմի, թոթափել լարվածությունը և այլն։ Այդ պարագայում կանայք ժամանակի ընթացքում սկսում են հիասթափվել, իրենց օգտագործված զգալ, դառնում են դյուրագրգիռ և չբավարարված։ Ցանկությունը հաճախ է բացակայում։

Ցանկացած կին և տղամարդ պետք է իմանան, որ պատահական հպումը, շոյելը ու գրգռող բառերը, ապահովության, սեփական եզակիության ու կարևորության զգացումը անհրաժեշտություն են կնոջ վեգետատիվ նյարդային համակարգի ակտիվացման համար և օգնում են թուլանալ ու հաճույք ստանալ։

Եզրակացություններ

1. Սովորեք նվազեցնել ձեր սթրեսի մակարդակը․ մեդիտացիա, ֆիզիկական վարժություններ արեք։ Փորձեք հավասարակշռություն մտցնել հարաբերություններում և կենցաղում։ Հիշեք, թե ինչպես եք սիրով զբաղվում հանգստի մեկնած ժամանակ, երբ ոչինչ և ոչ ոք չի անհանգստացնում ու խանգարում։ Փորձեք այդպես անել նաև տանը։ Մտածեք, թե ինչն է խանգարում ձեզ։ Գոնե 30 րոպեով կտրվեք այդ ամենից, որպեսզի վայելեք պրոցեսը։

2. Տղամարդիկ, որոնք ցանկանում են հասկանալ իրենց կանանց և երջանկացնել նրանց, պետք է հաշվի առնեն կնոջ մարմնի ու նյարդային համակարգի առանձնահատկությունները։ Կարևոր է ուշադիր ու նուրբ լինել կնոջը հանդեպ։ «Միացրեք» ձեր հետաքրքրվածությունն ու հնարամտությունը, մի փորձեք արագ հասնել նպատակին։

Կանա՛յք, փորձեք այդ տեղեկությունները հասցնել ձեր սիրելիին, սակայն պատասխանատվություն ստանձնեք ձեր ներքին վիճակի համար։ Դուք նույնպես սեքսուալ շփման անմիջական մասնակիցն եք։

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: