Արգանդային արյունահոսքի խանգարում

Արգանդային արյունահոսքի խանգարում

Ընկերքի արյունատար համակարգը ներառում է արյան հոսքի երկու փոխկապակցված համակարգ՝ պտղի և ընկերքի։ Արգանդային արյունահոսքի խանգարումը կարևոր դեր է խաղում ընկերքային անբավարարության ախտածագման հարցում։

Ընկերքային անբավարարությունը խանգարում է ընկերքի աշխատանքի հիմնական փուլերը՝ փոխադրող, տրոֆիկ, էնդոկրին և մետաբոլիկ։ Խանգարումները հանգեցնում են ընկերքի՝ մոր և պտղի օրգանիզմների միջև փոխանակային գործընթացների պահպանման կարողության նվազման։

Դեկոմպենսացված պտուղընկերքային անբավարարության արդյունքը լինում է պտղի ներարգանդային զարգացման հապաղումը, որի ծանրության աստիճանը կախված է լինում ընկերքային անբավարարության ծանրության աստիճանից։

Պատճառները

Արյան հոսքի խանգարման հնարավոր պատճառներից են՝

  • բարձր ճնշումը, 
  • ներարգանդային վարակը, 
  • պնևմոնիան, 
  • հիպոքսիան, 
  • թրոմբոզը
  • գինեկոլոգիական հիվանդությունները, 
  • աբորտները և այլն։ 

Խանգարման ձևերն են՝

  • արգանդաընկերքային, 
  • ընկերքային, 
  • պտուղընկերքային։ 

Ախտորոշումը

Ախտորոշման հիմնական մեթոդներն են դոպլերոմետրիան և ՈւՁՀ-ն, ինչպես նաև արյան լաբորատոր հետազոտությունները։

Կանխարգելումն ու բուժումը

Հիվանդության համալիր բուժումը պարտադիր է արյոնահոսքի ցանկացած աստիճանի խանգարման դեպքում։ Բուժման տակտիկան կախված է լինում խանգարման աստիճանից։ Բնական ծննդաբերությունը թեթև դեպքերում վերահսկվում է բժշկի կողմից։ Ծանր խանգարումների դեպքում կեսարյան հատում է ցուցված։

Կանխարգելումը ենթադրում է համապատասխան բուժում, ինչպես նաև խուսափում սթրեսից։ Հղի կնոջ անուշադրությունը արյունահոսքի խանգարման դեպքում հանգեցնում է վաղաժամ ծննդաբերության և այլ բարդությունների, ուստի բուժումը պետք է սկսել ճիշտ ժամանակին։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար