Ձիթապտուղ․ օգտակարությունն ու հակացուցումները

09.01.20193450

Ձիթապտուղն իր օգտակար հատկություններով հայտնի վաղեմի ժամանակներից։ Տեսակները շատ են և բոլորն էլ օգտակար, բացի այդ էներգետիկ և սննդային մեծ արժեք ունեն։ Պարունակում է ջուր, բջջանյութ, պեկտինային նյութեր, սպիտակուցներ և 50%-ից ավել ճարպ։

Հարուստ է վիտամին С-ով և Е-ով, ինչպես նաև B խմբի վիտամիններով, կալիումով, կալցիումով, նատրիումով, երկաթով, մագնիումով և այլ հանքանյութերով։

Կալորիականությունը

100 գրամ ձիթապտղի կալորիականությունը 120 կկալ է։

Օգտակար հատկությունները

Ձիթապտուղն ու ձիթապտղի ձեթը նվազեցնում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի վրա, նվազեցնում վնասակար խոլեստերինի քանակն արյան մեջ, լավացնում է արյան կազմը, կանխում սրտի և անոթների հիվանդությունները։

Բարենպաստ ազդեցություն է թողնում նաև ստամոքսաղիքային տրակտի և լյարդի աշխատանքի վրա, օգնում է օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից ու խարաններից։

Սև ձիթապտուղը նվազեցնում է ստամոքսի խոցային հիվանդության առաջացման հավանականությունը։

Լավացնում է աղիների միկրոֆլորան, լավացնում նյութափոխանակությունը և օգնում ազատվել փորկապությունից։

Նպաստում է ոսկրային հյուսվածքի և հոդերի ամրացմանը, օգնում է կանխել հենաշարժողական համակարգի հիվանդություններ, օգնում է օստեոխոնդրոզի, հոդատապի և արթրիտների ժամանակ։

Բարենպաստ ազդեցություն է թողնում մկանային հյուսվածքի, ինչպեսնաև մազերի և մաշկի վրա։ Ցուցված է թույլ տեսողության դեպքում։

Դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը։

Հակացուցումները

Չի կարելի չարաշահել պահածոյացված ձիթապտուղը, քանի որ այն մեծ քանակությամբ աղ է պարունակում։ Չմոռանաք, որ ամեն բան չափավոր ուտելու դեպքում է օգտակար։