Մասուր․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

25.12.20183045

Մասուրը վաղուց է հայտնի իր բուժիչ հատկություններով և լայնորեն կիրառվում է ինչպես ժողովրդական, այնպես էլ պաշտոնական բժշկության մեջ։ Պարունակում է վիտամին A, C (ավելի շատ, քան կիտրոնն ու հաղարջը), Е, К, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կիտրոնաթթու և խնձորաթթու, եթերային յուղեր, շաքար, դաբաղանյութեր, պեկտիններ, կալցիում, կալիում, պղինձ, երկաթ, մանգան, նատրիում, ֆոսֆոր, կոբալտ, քրոմ, մոլիբդեն և օգտակար այլ նյութեր։

Օգտակար հատկությունները

Մասուրը վարակիչ և բորբոքային հիվանդությունների կանխարգելման հրաշաի միջոց է։

Բարձրացնում է իմունիտետը, ամրացնում օրգանիզմը։

Օգտակար է ավիտամինոզների ժամանակ, քանի որ հարուստ է բազմաթիվ վիտամիններով։

Ամրացնում է անոթային համակարգը, օգտակար է աթերոսկլերոզի և սակավարյունության դեպքում։

Կարգավորում է արյան ճնշումը։ Թուրմը նվազեցնում է ճնշումը, իսկ սպիրտով թուրմը՝ բարձրացնում այն։

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա, օգնում է օրգանիզմն ազատել խարաններից։

Արագացնում է վերականգնումը, նպաստում է վերքերի ապաքինմանը և կոտրվածքների կպնելուն։

Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց։

Հակացուցումները

Մասուրն ու մասուրի թուրմը լուրջ հակացուցումներ ունեն, այդ պատճառով օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Սպիրտային թուրմը հակացուցված է հիպերտոնիա ունեցող մարդկանց, իսկ սովորական թուրմը՝ հիպոտոնիկներին։

Քանի որ մասուրը բարձրացնում է արյան մակարդելիությունը, հակացուցված է թրոմբոֆլեբիտ, թրոմբոգոյացման հակվածություն, էնդոկարդիտ, սրտային անբավարարություն և սրտի այլ հիվանդություններ ունեցող մարդկանց։

Հակացուցված է նաև խոցի և գաստրիտի դեպքում։ Մասուրի թուրմ կամ այլ պատրաստութներ ընդունելուց հետո հարկավոր է ողողել բերանը, քանի որ նրանում պարունակվող թթուները կարող են քայքայել ատամների էմալը։