Վարունգ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

20.12.20182603

Չնայած որ վարունգը գրեթե լիովին (95%) կազմված է ջրից, պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջության համար, օրինակ՝ շաքար, սպիտակուցներ, վիտամին С և РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, յոդ, կալիում, մագնիում, ֆոսֆոր և այլն։

Կալորիականությունը

100 գրամ վարունգի կալորիականությունը 15 կկալ է։

Օգտակար հատկությունները

Մաքրում և երիտասարդացնում է օրգանիզմը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, հեռացնում է այտուցվածությունը, նվազեցնում արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը։

Օգտակար է վահանաձև գեղձի համար։

Բարենպաստ ադեցություն է թողնում մարսողական համակարգի վրա, թեթևացնում է ենթաստամոքասային գեղձի աշխատանքը, ունի լուծողական թույլ ազդեցություն։

Կանխում է լյարդի, լեղապարկի և երիկամների հիվանդությունները, ունի միզամուղ ազդեցություն։

Օրգանիզմը մաքրում է խարաններից և թունավոր նյութերից, լավացնում է նյութափոխանակությունը։

Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց, քանի որ նրանում պարունակվող բջջանյութի հաշվին ստամոքսը լիքն է թվում և քաղցի զգացում չի առաջանում։

Լավ է ազդում նաև մաշկի վրա, հեռացնում է այտուցվածությունը, երիատասարդացնում է այն և օգնում պայքարել ցանի դեմ։

Հակացուցումները

Հակացուցված է ստամոքսի խնդիրների դեպքում, երբ թթվայնությունը բարձր է։ Բացի այդ, հնարավոր է, որ վարունգը մեծ քանակությամբ նիտրատներ պարունակի, ուստի գնեք միայն վստահելի տեղերից։ Ուտելուց առաջ դեն նետեք կեղևն ու ծայրերի հատվածները, քանի որ դրանցում են կուտակվում թունավոր նյութերը։