Երկրորդային ամենորեա

10.12.20182092

Ամենորեան ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է դաշտանի երկարատև բացակայությամբ։ Այդ սահմանումը վերաբերում է վերարտադրողական տարիքի կանանց (18-45տ.): Ամենորեան լինում է առաջնային, եթե աղջիկն ընդհանրապես դաշտան չի ունենում, և երկրորդային, երբ նախկինում նորմալ դաշտանի պայմաններում այն այլևս չի սկսվում։

Առաջացման պատճառները

Երկրորդային ամենորեայի հնարավոր պատճառներն են՝

  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն (նաև սպորտային), 
  • էնդոկրին համակարգի հիվանդություններ, 
  • հոգեհուզական խանգարումներ, սթրես, դեպրեսիա, հոգեբանական տրավմա և այլն, 
  • քրոնիկ ադնեքսիտ, 
  • վահանաձև գեղձի հիվանդություններ, 
  • արգանդափողերի և ձվարանների ուռուցքային հիվանդություն, 
  • ալկոհոլիզմ, 
  • անորեքսիա, բուլիմիա, 
  • հիպոֆիզար անբավարարություն, 
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ, 
  • ճարպափոխանակության խանգարումներ և այլն։ 

Ախտանշանները

Ամենորայի հիմնական ախտանշանը դաշտանի բացակայությունն է և հղիանալու անհնարինությունը։ Կարող է դիտվել նաև՝

  • քաշի անկում կամ գիրացում, 
  • հոգեհուզական խանգարումներ, 
  • սեռական ցանկության կորուստ, 
  • տեստոստերոնի մակարդակի բարձրացում, ձայնի տեմբրի փոփոխություն, մազակալություն, ակտիվ քրտնարտադրություն, 
  • գալակտորեա
  • իգական սեռական հորմոնների անբավարարություն, 
  • ջերմային առհոսք, 
  • քնկոտություն, արագ հոգնելիություն, գլխացավ, թուլություն և այլն։ 

Ախտորոշումը

  • Ընդհանուր զննում, 
  • գինեկոլոգիական զննում, 
  • հորմոնների հետազոտություն, 
  • փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, 
  • քսուքի ցիտոլոգիական հետազոտություն, 
  • լապարոսկոպիա, հիստերոսկոպիա։ 

Բուժումը

Սովորաբար ամենորեան բուժվում է փոխարինիչ հորմոնային թերապիայի միջոցով։ Հորմոնային դեղորայքի օգտագործումը նպաստում է հորմոնային ֆոնի կարգավորմանը, խթանում է ձվազատումը։ Կախված ամենորեայի պատճառից՝ երկրորդային ամենորեայի թերապիան կարող է համալրվել նաև այլ դեղամիջոցների կամ վիրահատական միջամտությամբ։ Հիպոֆիզի մեծ չափսերի ուռուցքի դեպքում սովորաբար այն հեռացվում է, ճառագայթային թերապիա է նշանակվում, այնուհետև՝ հորմոնային թերապիա։ Ձվարանների պոլիկիստոզի դեպքում լապարոսկոպիայի միջոցով կատարվում է էլեկտրակաուտերիզացիա (ձվարանների վրա անցքեր են արվում):

Բարդությունները

Երկրորդային ամենորեայի հիմնական բարդությունը անպտղությունն է։

Կանխարգելումը

Երկրորդային ամենորեայի կանխարգելումը ներառում ՝

  • ռացիոնալ, հավասարակշռված սնուցում, 
  • մարմնի զանգվածի կարգավորում, 
  • խուսափում սթրեսներից, 
  • հորմոնային դեղորայքի ընդունման սխեմայի պահպանում, 
  • գինեկոլոգիական խորհրդատվություն վեց ամիսը մեկ անգամ և այլն։