Սոյայի ձեթ. օգտակարությունը

16.11.20181090

Սոյայի ձեթն այնքան էլ տարածված չէ մեզանում, բայց իզուր, այն հարուստ է օգտակար հատկություններով և նպաստում է առողջության ամրապնդմանը։

Պարունակում է վիտամին E, K և B4, անփոխարինելի թթուներ, երկաթ, ցինկ և օգտակար այլ նյութեր։ Օրգանիզմը սոյայի ձեթը յուրացնում է 98%-ով։

Կալորիականությունը

100 գրամ ձեթի կալորիականությունը 890 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի ամրացմանը, օրգանիզմը հարստացնում է օգտակար նյութերով։

Լավ է ազդում սրտի և անոթների վրա, օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է սրտի կաթվածի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների առաջացման վտանգը։

Լավ է ազդում նաև գլխուղեղի վրա։

Օգնում է կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը, լավացնում է նյութափոխանակությունը։

Խորհուրդ է տրվում սոյայի ձեթն օգտագործել երիկամների և լյարդի հիվանդությունների կանխարգելման նպատակով։

Ցուցված է նաև երեխաներին։

Դանդաղեցնում է ծերացումը, օգնում պահպանել երիտասարդությունը։

Դրականորեն է ազդում տղամարդու սեռական ֆունկցիայի վրա։

Երիտասարդացնում է մաշկը։

Հակացուցումները

Հղի, կրծքով կերակրող կանայք, ինչպես նաև որևէ հիվանդություն ունեցող մարդիկ պետք է սոյայի ձեթն օգտագործելուց առաջ խորհրդակցեն բժշկի հետ։