Գարդներելլոզ․ առաջացման պատճառներն ու բուժումը

Գարդներելլոզ․ առաջացման պատճառներն ու բուժումը

Գարդներելլոզը (բակտերիալ վագինոզի տարբերակ) իգական սեռական օրգանների բնական միկրոֆլորայի խանգարումն է։ Բնական պայմաններում հեշտոցում կա կաթնաթթվային միկրոֆլորա, սակայն գարդներելլոզի դեպքում շատանում են պայմանական ախտածին միկրոօրգանիզմները, որոնց շարքում գերակշռում է գարդներելլան։

Առաջացման պատճառները

Հեշտոցի բնական միկրոֆլորայի խախտումը կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների ազդեցությամբ։

Արտաքին գործոններից են՝

  • շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններ, 
  • սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն, 
  • սննդում կաթնաթթվային մթերքների պակաս, 
  • վեներական հիվանդությունների առկայություն, 
  • հակաբիոտիկների ընդունում, 
  • հակաբեղմնավորիչհաբերի ընդունում, 
  • հաճախակի ցնցուղում և հիգիենիկ միջոցների օգտագործում, 
  • սինթետիկ, նեղ ներքնաշորի կրում և այլն։ 

Ներքին գործոններից են՝

  • հորմոնային խանգարում, 
  • իմունիտետի անկում, 
  • հաճախակի սթրեսներ, ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածություն, 
  • քրոնիկ հիվանդություններ, 
  • աղիների և միզասեռական համակարգի միկրոֆլորայի խանգարում և այլն։

Ախտանշանները

Ախտանշանները նման են սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների նշաններին։ Դիտվում է մոխրագույն-սպիտակավուն արտադրություն, կարող է համասեռ և թանձր լինել, ձկան տհաճ հոտով։ Հատուկ է նաև այրոցը և քորը, անհարմարությունը միզելիս և սեռական ակտի ժամանակ։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է քսուքի հետազոտության և արտաքին սեռական օրգանների զննման միջոցով։

Բուժումը

Ժամանակակից մեթոդները թույլ են տալիս բուժել գարդներելլոզը և կանխել հետագա բարդությունները։ Միևնույն ժամանակ բուժումը զերծ չի պահում հետագայում կրկնվելուց։ Դեղորայքային բուժումը սկզբնական շրջանում ենթադրում է մետրանիդազոլի և կլինդամիցիցնի ընդունում։ Բուժումն իրականացվում է լաբորատոր հետազոտությունների վերահսկման ներքո։

Բուժման ընթացքում պետք է սեռական հանգիստ ապահովել կամ էլ պահպանակ օգտագործել, ինչպես նաև հրաժարվել ալկոհոլից: Բուժման հաջորդ փուլը ենթադրում է հեշտոցի բնականոն միկրոֆլորայի վերականգնում, ինչը կատարվում է լակտոֆլորա պարունակող պրեպարատների, իմունոմոդուլյատորների և վիտամինների միջոցով։ Քանի որ տղամարդը միայն հիվանդության կրող է համարվում, ցանկալի է, որ նա նույնպես բուժում ստանա։

Բարդությունները

Գարդներելլոզն անտեսելու դեպքում հնարավոր է, որ այն հանգեցնի միզասեռական համակարգի, արգանդի և հավելումների բորբոքման։ Տղամարդկանց դեպքում գարդներելլոզը կարող է չարտահայտվել։

Կանխարգելումը

Գարդներելլոզի կանխարգելման նպատակով հարկավոր է՝

  • ունենալ սեռական մեկ զուգընկեր, 
  • բացառել պատահական սեռական կապերը, 
  • օգտագործել պատնեշային հակաբեղմնավորիչներ, 
  • տեղային հակաբեղմնավորիչներ չօգտագործել, 
  • պահպանել անձնական հիգիենան։
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում