Ի՞նչ դեր է խաղում հեմոստազը ԱՄԲ գործում

Ի՞նչ դեր է խաղում հեմոստազը ԱՄԲ գործում

Հեմոստազը կենսաբանական համակարգ է, որի հիմնական ֆունկցիան արյունը հեղուկ վիճակում պահելն է, ինչպես նաև արյունահոսության դադարեցումը, երբ անոթները վնասվում են։ Այդ կերպ օրգանիզմն ինքնուրույն հակված է այն բանին, որ ոչ մի կաթիլ արյուն չկորչի։

Ինչո՞ւ է պետք ԱՄԲ-ի դեպքում վերահսկել հեմոստազը

Հղիության կրելախախտի հիմնական պատճառներից մեկը հենց հեմոստազի համակարգի խնդիրներն են լինում մանկաբարձագինեկոլոգիական խնդիրներից հետո։

Արյան խտությունը մեծանում է հղիության ժամկետին համընթաց, որպեսզի ծննդաբերության ընթացքում կրճատվի արյան կորստի չափը։ Եթե ի սկզբանե հղի կնոջ հեմոստազը չափից շատ ակտիվ է լինում, հղիության ընթացքում ընկերքի կամ արգանդի անոթներում կարող են միկրոսկոպիկ թրոմբներ առաջանալ, որոնք հաճախ վիժման պատճառ են դառնում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ուժեղ ազդեցությամբ մի շարք դեղեր նպաստում են հեմոստազի փոփոխությունների։ԱՄԲ կատարած և հաջողությամբ հղիացած կանայք ինքնաբերաբար հեմոստազի խանգարումների առաջացման ռիսկի խմբում են հայտնվում։ Այդ դեպքում խորհուրդ է տրվում պարբերաբար հետազոտվել և պարզել անտիֆոսֆոլիպիդային մարմինների առկայությունն արյան մեջ։

ԱՄԲ-ի դեպքում արյան մակարդելիության ցուցանիշները վերահսկվում են հղիության ամբողջ ընթացքում և ծննդաբերության ժամանակ։ Առանձին դեպքերում նշանակվում է հեմոստազի գեների պոլիմորֆիզմների հայտնաբերման հետազոտություն, ինչը թույլ է տալիս նախապես հասկանալ կինը ժառանգական թրոմբոֆիլիայի ռիսկային խմբում է, թե ոչ; Այդ հետազոտության շրջանակներում հնարավո է պարզել, օրինակ, այն մուտացիան, որը խոչընդոտում է ֆոլաթթվի բնականոն յուրացմանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները խորհուրդ են տալիս վերահսկել D-դիմերը և կոագուլոգրաման միայն խանգարումների հայտնաբերման դեպքում։

Շտկումն այդ դեպքում կատարում են գինեկոլոգը և հեմատոլոգը, որպեսզի դրական արդյունք ստանան, ապահովեն հղիության անխաթար ընթացքն ու բարեհաջող ծննդաբերությունը։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում