Ինչպե՞ս մեծացնել արագ հղիանալու հավանականությունը

26.09.201819971

Կա՞ն միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է մեծացնել ինքնուրույն հղիանալու հավանականությունը։ Անկասկած։ Այդ բոլոր միջոցները շատ պարզ են և հեշտ իրագործելի առօրյա կյանքում։

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Հարկավոր է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և մինչև հյուծման աստիճան չջանալ մարզասրահում։ Չափավոր ծանրաբեռնվածության դեպքում այդ չի խոչընդոտի հղիանալուն։

Դիետա։ Ինքնուրույն հղիանալու երաշխիքներից մեկը մարմնի զանգվածի ինդեքսն է։ Ե՛վ նորմայից ցածրի՝ նիհարության, և՛ բարձրի դեպքում հավանականությունը նվազում է։ Այդ պատճառով էլ պետք չէ հյուծիչ դիետաներ պահել։

Քուն։ Քնի քրոնիկ պակասը, ինչպես նաև ցերեկային շատ երկար քունը բացասաբար են ազդում վերադրողական ֆունկցիայի վրա։ Ութժամյա առողջ քունը արագ հղիանալու վրա ազդող կարևոր գործոններից է։

Սնունդ։ Սնունդը ևս կարևորագույն գործոններից է։ Բազմաթիվ դիետաներ կան, որոնց հեղինակները հավաստիացնում են, թե այն կօգնի արագ հղիանալ։ Հավատալ, թե ոչ, դուք եք որոշում, սակայն կան հստակ հանձնարարականներ՝ այս կամ այն դիետայից անկախ․ հարկավոր է հրաժարվել գազավորված ըմպելիքներից, ապխտած և տապակած ուտեստներից, սահմանափակել սուրճն ու քաղցրեղենը, սնվել ռեժիմով՝ հավասարակշռված, փոքր չափաբաժիններով։

Վնասակար սովորություններ։ Մայրանալ ցանկացող ամեն կին պետք է հնարավորինս շուտ հրաժարվի ծխախոտից և ալկոհոլից, որոնք ազդում են ոչ միայն վերարտադրողական կարողության, այլև պտղի վրա։

Սթրես։ Փորձեք խուսափել սթրեսային իրավիճակներից, լիարժեք հանգստանալ և սթրեսակայունություն ձեռք բերել, իսկ եթե սթրեսային աշխատանք ունեք, մտածեք որն է ավելի կարևոր երեխա՞ն, թե՞ կարիերան։

Վիտամին D։ Վիտամին D-ի պակասը նույնպես կարող է խոչընդոտել հղիանալուն։

Եթե վերոնշյալ միջոցներին հետևելու և կանոնավոր սեռական կյանքի պայմաններում չի հաջողվում հղիանալ մեկ տարվա ընթացքում, ապա հարկավոր է դիմել գինեկոլոգի, պարզել անհաջողության պատճառները և պլանավորել հաջորդ քայլերը։