Հղիությունը դաշտանի անկանոն ցիկլի դեպքում

20.07.201810297

Դաշտանի անկանոն ցիկլը հղիանալու կարողության վրա ազդող ամենից հաճախ հանդիպող գործոններից է և սովորական հաշվարկով հնարավոր չէ որոշել բեղմնավոր օրերը։ Սովորաբար շարունակական պլանավորում է պահանջվում։

Սովորաբար, եթե առողջական այլ խնդիրներ չեն լինում, մեկամյա պլանավորման արդյունքում հղիություն է գրանցվում։ Անկանոն ցիկլը բարդություններ է առաջացնում միայն պլանավորման սկզբնական շրջանում, քանի որ ցիկլի շարունակ փոփոխվելու պայմաններում դժվար է լինում հստակ որոշել ձվազատման օրը։

Ձվազատման օրվա որոշումը անկանոն ցիկլի դեպքում

Ամենաճիշտ ձևը հմուտ գինեկոլոգի դիմելն ու նրա հանձնարարությունները ճշտորեն կատարելն է։ Ձվազատում կարելի է ճանաչել ֆոլիկուլի առանձնահատուկ չափսից, որը հրաշալիորեն երևում է ՈւՁՀ-ի միջոցով։

Եթե որոշել եք ինքնուրույն պարզել ձվազատման օրը, ապա հետևեք ստորև նշված խորհուրդներին։

Անհրաժեշտ կլինի թերմոմետր, որը թույլ կտա չափել բազալ ջերմաստիճանը։ Դաշտանի սկզբում մարմնի ընդհանուր ջերմաստիճանը նվազում է, իսկ ձվազատման պահին մոտ ժամանկահատվածում սկսում է բարձրանալ։ Այդ պատճառով 37 աստիճանը վկայում է այն մասին, որ հնարավոր է բեղմնավորում է կատարվել:

Փորձեք զերծ մնալ սթրեսից, քանի որ այն կարող է ազդել մարմնի ջերմաստիճանի վրա և սխալ չափման պատճառ դառնալ։

Համբերատար եղեք։ Արդեն նշել ենք, որ անկանոն ցիկլի դեպքում արդյունքը գուցե ուշ երևա։

Պլանավորումը

Ահա մի քանի խորհուրդ։

Ընդհանուր հետազոտություն կատարեք՝ դիմեք գինեկոլոգի, հորմոնների մակարդակի որոշման հետազոտություն արեք, ՈւՁՀ կատարեք։

Հնարավոր է, որ անկանոն ցիկլը կարգավորվի դեղորայքային բուժման միջոցով, իսկ այդ բավարար կլինի հղիանալու համար։

Որսացեք ձվազատման պահը գրաֆիկի միջոցով։

Կարդացեք՝  Բազալ ջերմաստիճանի չափում և գրաֆիկի կազմում

Ուշադիր եղեք քաշի հանդեպ։ Երբեմն խիստ նիհարությունը կամ գիրությունը կարող են ցիկլի խանգարման պատճառ լինել։

Կանոնավոր սեքս։ Այն ոչ միայն բարձրացնում է հավանականությունը, այլև օգնում է կարգավորել դաշտանի ցիկլը։

Մի նյարդայնացեք, փորձեք խուսափել սթրեսից։ Ուշադրությունը մի սևեռեք հղիանալու վրա, սիրով մի զբաղվեք միայն հղիանալու համար։