Հղիությունն ամռանը․ կնոջ կենսակերպը

Հղիությունն ամռանը․ կնոջ կենսակերպը

Ամռան շոգը կարող է լուրջ փորձություն լինել անգամ լիովին առողջ մարդու կամ ոչ հղի կնոջ համար։ Էլ ի՞նչ ասենք ապագա մոր մասին, որին անհանգստացնում է տոքսիկոզը, առաջին ամիսների սրտխառնոցը, այտուցվածությունը, գլխապտույտը, գլխացավը, այրոցն ու տհաճ այլ երևույթները։

Եթե զգում եք, որ ամռան տապը դժվարացնում է կյանքի այդ երջանիկ ընթացքը, ապա փորձեք ավելի ուշադիր լինել օրվա ռեժիմի հանդեպ։ Ցերեկվա ժամերին փորձեք դուրս չգալ տնից, իսկ եթե այնուամենայնիվ ցանկանում եք դուրս գալ, գնացեք մոտակա այգին, որտեղ զերծ կմնաք արևի ուղիղ ճառագայթներից։

Եթե որոշել եք որևէ տեղ գնալ, գլխարկ և մի շիշ սառը ջուր վերցրեք, մենակ մի գնացեք, թող որևէ մեկն անպայման ուղեկցի ձեզ։ Եթե հղիության ուշ ժամկետում եք, նաև անձնագիր և այլ փաստաթղթեր վերցրեք, որպեսզի անպատրաստ չլինեք անսպասելիորեն սկսված ծննդաբերության դեպքում։

Տանը մնալու դեպքում չմոռանաք խոնավացնել սենյակի օդը։ Կարող եք հատուկ սարք գնել կամ պարզապես ջրով ցողել օդը։ Ամռանը քրտնարտադրությունն ավելի ինտենսիվ է դառնում։ Վիճակը թեթևացնելու և առույգությունը պահպանելու համար հաճախ լոգանք ընդունեք կամ էլ խոնավ սրբիչով սրբեք մաշկը։ Դեմքի մաշկը կարելի է սրբել անանուխի թուրմով։

Հագուստը պետք է լայն լինի, ազատ, կարված բնական գործվածքից։ Շոգը կարող է նպաստել վարիկոզի արագ զարգացմանը, ուստի այդ կանխելու նպատակով հարկավոր է ոտքերը փաթաթել առաձգական բինտով կամ հատուկ գուլպա հագնել։

Ոտքերի հոգնածությունն ու այտուցվածությունը մեղմելու համար օրվա վերջում կոնտրաստային լոգանք ընդունեք կամ էլ ոտքերը սուզեք հետևյալ բաղադրությամբ ջրի մեջ՝

  • ծովի աղ, 
  • անանուխ, 
  • հանգստացնող խոտաբույսեր և եթերային յուղեր՝ բերգամոտի, բազիլիկի, լավանդայի յուղ։

Կոշիկը նույնպես պետք է հարմարավետ լինի, ցանկալի է ցածր կրունկով կոշիկ հագնել։

Հղիությունն ամռանը բարդանում է նաև այն պատճառով, որ չի թույլատրվում տարատեսակ դեզոդորանտներ և սփրեյներ օգտագործել։ Ուստի հղի կինն ստիպված է լինում քրտինքի հոտը վերացնել այլ միջոցներով, օրինակ՝ թևատակերը հաճախակի լվանալով, խոնավ սրբիչով սրբելով կամ կիտրոն քսելով։

Մաշկի պիգմենտավորումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հեռու մնալ արևի ուղիղ ճառագայթներից։

Ամռան ընթացքում խիստ կարևոր է նաև սեռական օրգանների հիգիենան, քանի որ շոգը նպաստավոր պայմաններ է ստեղծում մանրէների բազմացման, ինֆեկցիաների առաջացման համար։ Խնդիրները կանխելու համար խորհուրդ է տրվում բամբակյա ներքնաշոր կրել, չօգտագործել ամենօրյա միջադիրներ և հաճախ լվացում անել։

 

Աղբյուրը

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար