Բալ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Բալ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Բալի բազմաթիվ տեսակներ կան, սակայն որն էլ որ ընտրեք, մեծ ներդրում արած կլինեք ձեր առողջության ամրապնդման հարցում, քանի որ բոլորն էլ օժտված են օգտակար զարմանալի հատկություններով։

Այն պարունակում է վիտամին А, Е, РР, С, ինչպես նաև B խմբի վիտամիններ, շաքար (հիմնականում ֆրուկտոզա և գլյուկոզա), օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն), դաբաղանյութեր, պեկտինյան և ազոտային նյութեր, հակաօքսիդանտներ, հանքանյութեր՝ կալցիում, կալիում, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, մանգան, ֆտոր, քրոմ, բոր, կոբալտ, վանադիում և այլն։

Կալորիականությունը

100 գրամ բալի կալորիականությունը մոտավորապես 50 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է օրգանիզմի դիմադրողական համակարգի ամրապնդմանը։

Օժտված է մանրէասպան և խորխաբեր հատկությամբ, օգնում է պաշտպանվել բրոնխաթոքային հիվանդություններից կամ հաղթահարել դրանք։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, ամրացնում է անոթները, նպաստում է ճնշման նվազմանը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, լավացնում է արյան բաղադրությունը, ուստի ցուցված է սակավարյունություն ունեցող մարդկանց։

Դրականորեն է ազդում նաև ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա, լավացնում է ախորժակը և մարսողությունը, ունի լուծողական հատկություն։

Պարբերաբար օգտագործելու դեպքում օգնում է նվազեցնել միզաթթվի պարունակությունը՝ համապատասխանաբար նվազեցնելով արթրիտի և հոդատապի առաջացման հավանականությունը։

Նպաստում է նյարդային համակարգի բնականոն աշխատանքին, օժտված է հանգստացնող հատկությամբ։

Ցուցված է հղի կանանց, սակայն հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ։

Հակացուցումները

Բալը հակացուցված է ստամոքսաղիքային տրակտի և շնչառական օրգանների մի շարք հիվանդությունների դեպքում։ Այդ պատճառով խոցի, գաստրիտի, շաքարային դիաբետի, լյարդի և այլ լուրջ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Չի կարելի օգտագործել բալի կորիզը, քանի որ այն կարող է լուրջ թունավորում առաջացնել։ Չի կարելի նաև չարաշահել բալը․պահեք չափի զգացումը։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: