Ցիտոմեգալովիրուս․ սաղմին կարող է վտանգ սպառնալ

29.06.20185432

Ցիտոմեգալովիրուսը հայտնաբերվել է վերջերս՝ 1956 թվականին և լիովին ուսումնասիրված չէ։ Վարակը կարող է փոխանցվել ցանկացած ճանապարհով, սակայն վարակումը խիստ սերտ շփում է ենթադրում։ Այդ պատճառով էլ հաճախ փոխանցվում է սեռական և օդակաթիլային ճանապարհով, արյան միջոցով, կրծքով կերակրելու դեպքում և դրսևորվում է միայն իմունիտետի թուլացման պայմաններում։

Հասուն առողջ մարդու համար վարակը վտանգավոր չէ։ Վարակված մարդը սովորաբար տանում է վարակն առանց անգամ նկատելու այն։ Հնարավոր է կրկնակի վարակվել, քանի որ ցիտոմեգալովիրուսի հակամարմինները պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում։

Ցիտոմեգալովիրուսի հատուկ բուժում գոյություն չունի, իսկ վիրուսի մասնիկների մի մասն ամբողջ կյանքի ընթացքում պասիվ վիճակում պահպանվում է արյան բջիջներում՝ մոնոցիտներում։ Եթե հարուցիչն ակտիվանում է, ախտահարում է գրեթե բոլոր օրգան-համակարգերը, չնայած որ այն հակված է առաջին հերթին վարակել թքագեղձերը։ Այդ պատճառով սկզբնական վարակումը լինում է մինչև երեք տարեկանը կամ պատանեկության հասկանում․ ցիտոմեգալովիրուսը մոնոնուկլեոզի պես անվանում են «համբույրի հիվանդություն»։

Հղիության ընթացքում

Հղիության ընթացքում ցիտոմեգալովիրուսը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Քանի որ այն հեշտությամբ է անցնում պտղին պաշտպանող ընկերքային արգելապատնեշը, ներարգանդային վարակման վտանգը մեծանում է։ Ըստ այդմ՝ այն կարող է հանգեցնել պտղի ներարգանդային մահվան, վիժման կամ բնածին ցիտոմեգալովիրուս ունեցող երեխայի ծնվելուն։

Բնածին ցիտոմեգալովիրուսը ծնվելուց անմիջապես հետո կարող է դրսևորվել զարգացմանայնպիսի արատներով, ինչպիսիք են թերզարգացած գլխուղեղ, գլխուղեղի ջրգողություն, հեպատիտ, դեղնուկ, լյարդի մեծացում, պնևմոնիա, սրտի արատներ և այլն։ Հնարավոր է, որ երեխան հոգեկան զարգացման հապաղում, խլություն, էպիլեպսիա, ցերեբրալ պարալիչ, մկանային թուլություն ունենա։ Այդ ծանր հետևանքների պատճառով առաջնային ցիտոմեգալովիրուսը հղիության արհեստական ընդհատման ցուցում կարող է համարվել։ Սակայն այդ ամենը հազվադեպ է դրսևորվում:

Եթե ապագա մայրը վարակված է եղել նախքան հղիությունը, իսկ հղիության ընթացքում այն սրվել է, ապա հետևանքների վտանգը մեծ չէ։ Նշանակվում է բուժում հակավիրուսային դեղամիջոցների և իմունոմոդուլյատորների միջոցով։

Ինչպե՞ս զերծ պահել երեխային

Հարկավոր է նախքան հղիությունը ցիտոմեգալովիրուսի հայտնաբերման հետազոտություն անցնել։ Եթե հակամարմիններ չհայտնաբերվեն, ապա խորհուրդ կտրվի պարբերաբար հետազոտություն կատարել, ինչը թույլ կտա բաց չթողնել առաջին անգամ վարակվելը, որն ամենից վտանգավորն է երեխայի համար։

Եթե հակամարմիններ են հայտնաբերվում և պարզվում է, որ հղի կինը պասիվ վարակակիր է, ապա նրան խորհուրդ էտրվում հավելյալ միջոցներ ձեռնարկել իմունիտետը բարձր պահելու համար։

Կարևոր է իմանալ, որ երեխան կարող է վարակվել ոչ միայն մորից, այլև հորից, այնպես որ հղիության պլանավորման փուլում պետք է հետազոտվի նաև տղամարդը։