Հետծննդաբերական վերականգնում վարժությունների միջոցով․ համահավաք հոդված

21.06.20182965

Ինչպե՞ս վերականգնել ու ամրացնել որովայնի մկանները։ Գոյություն ունի վարժությունների հատուկ խումբ, որն ընտրել են մանկաբարձներն ու բուժական ֆիզկուլտուրայի մասնագետները, դրանք, ի տարբերություն ֆիզկուլտուրայի, թույլատրելի են ծննդաբերությունից հետո։ Այս հոդվածում կներկայացնենք թույլատրելի վարժությունները։

Մարմնամարզությունը ծննդաբերությանը հաջորդող 3-5 օրվա ընթացքում

Վարժությունների համալիր բնական ճանապարհով ծննդաբերության դեպքում և մեկ այլ համալիր էլ կեսարյան հատմամբ ծննդաբերության դեպքում։

Հետծննդաբերական մարմնամարզություն․ մինչև 6-րդ շաբաթ

Նկարագրված է հինգ վարժություն՝ աթոռին նստած, հատակին պառկած, կանգնած դիրքերում, որ կարելի է կատարել և բնական, և՛ կեսարյան հատմամբ կատարված ծննդաբերության դեպքում։

Մարմնամարզություն ծննդաբերությունից հետո 6-րդ շաբաթից մինչև 3-րդ ամիս

Չորս վարժություն մկանային կորսետը ամրացնելու համար։

Հարթ որովայն ծննդաբերության 6-րդ ամսից հետո

Որովայնի ձևը կախված է ճարպային հյուսվածքի հաստությունից և որովայնի պատի մկանների վիճակից։ Այդ մկանների տոնուսը հնարավոր է բարձրացնել չորս տեսակի վարժությամբ՝ ոտքերի բարձրացում և իջեցում կոնքն անշարժ պահելով, ծալում և բացում, խաչում, շրջանաձև շարժումներ։

Վարժություններ կրծքի մկանների ամրացման համար

Կան հատուկ վարժություններ, որոնք օգնում են ամրացնել կրծքի մկանները և վերականգնել գեղեցիկ տեսքը։ Այդ վարժությունները հնարավոր է անել անգամ կրծքով կերակրման ընթացքում, քանի որ լավացնում են կրծքի արյունաշրջանառությունը, նպաստում են կաթի հոսքին և կանխում են լակտոստազը։

Վարժություններ լողավազանում

Կազմվածքի վերականգնման գործում շատ օգտակար է լողը, քանի որ ջուրը քաշը նվազեցնելու լավագույն միջոցներից է և լողավազանում հատուկ վարժություններ կատարելով հնարավոր է ոչ միայն նիհարել, այլև վերականգնել ողնաշարի վիճակը։

Վարժություններ ողնաշարի համար1      Վարժություններ ողնաշարի համար 2

Եթե մեջքի ցավի սրացում կամ այլ խնդիր չկա և ծննդաբերությունից հետո անցել է վեց ամիս, ապա կարող եք հատուկ վարժություններ անել, որոնք կօգնեն ամրացնել ողնաշարի մկաններն ու վերականգնել շարժունակությունը։

Գեղեցիկ կազմվածք և հարթ որովայն

Հարթ որովայնը գեղեցիկ կազմվածքի տարրերից է։ Ցավոք շատերը կարծում են, թե կարող են ուտել այն ամենը, ինչ ցանկանում են և օրվա ընթացքում բազմաթիվ վարժություններ անելով այրել ավելորդ ճարպն ու կալորիաները՝ հարթ որովայն ձեռք բերել։ Այդ միայն միֆ է և ոչ թե իրականություն։