Երկրորդ սկրինինգ․ հղիության 2-րդ եռամսյակ՝ 16-20-րդ շաբաթ (մաս I)

19.04.20186057

Սկրինինգային ՈւՁՀ-ն այդ ժամկետում (16-20-րդ շաբաթ) ուղղված է պտղի «կմախքային» կառուցվածքի և նրա ներքին օրգանների զարգացման վիճակի որոշմանը։

Ֆետոմետրիա։ Ախտորոշող մասնագետը հստակեցնում է պտղի դիրքը՝ հետույքային կամ գլխային, և որոշում է մի շարք այլ ցուցիչներ։

Պտղի նորմատիվ չափսերն ըստ ՈւՁՀ-ի

Երկրորդ սկրինինգի ընթացքում նույնպես չափվում է քթոսկրի երկարությունը։ Եթե մնացած ցուցանիշները նորմալ են, ապա քթոսկրի երկարության շեղումը պտղի քրոմոսոմային պաթոլոգիայի նշան չի համարվում։

Անցկացված չափումների շնորհիվ հնարավոր է դատել հղիության իրական ժամկետի մասին։

Պտղի անատոմիան։ ՈւՁ հետազոտության մասնագետը դիտում է փոքրիկի ներքին օրգանները։

Ինչպես ուղեղի կողային փորոքների, այնպես էլ պտղի մեծ ցիստեռնի չափսերը չպետք է գերազանցեն 10-11մմ-ը։ Պորտալարի ամրացումը որովայնի առջևի պատին և ընկերքի կենտրոնին համարվում է նորմա։

Պորտալարի անոմալ ամրացում է համարվում կողայինը, թաղանթայինը և տրոհվածը, ինչը ծննդաբերության ընթացքում հանգեցնում է բարդությունների, պտղի հիպոքսիայի և անգամ մահվան, եթե վաղաժամ ծննդաբերության դեպքում ԿՀ չի նշանակվում։

Այդ պատճառով էլ պտղի մահից և կնոջ արյունահոսությունից խուսափելու նպատակով պլանային ԿՀ է կատարվում։ Կա նաև զարգացման հապաղման վտանգ, սակայն երեխայի զարգացման բնական ցուցիչների և ծննդկանի վիճակը վերահսկելու դեպքում ամեն բան բարեհաջող է ավարտվում։

Կարդացեք՝ Երկրորդ սկրինինգ. հղիության 2-րդ եռամսյակ` 16-20-րդ շաբաթ (մաս II)