«Սրտի հիվանդություններ» ասվածը լայն հասկացություն է։ Այն տարբեր ծագում ու կլինիկական պատկեր ունեցող հիվանդությունների բավականին մեծ խումբ է։ Սրտի հիվանդությունները կարող են պայմանավորված լինել սրտի բնածին արատներով, հիպերտենզիայով և հիպոտենզիայով, սրտանոթային համակարգի բորբոքումներով և այլն։
Հղիության ընթացքում ֆիզիոլոգիական բնական փոփոխություններ են կատարվում, որոնք ուղեկցող բարդությունների ֆոնին կարող են սրտի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։
Այդ փոփոխություններն են՝
Վտանգը մեծանում է, եթե սրտի հիվանդությունը զարգացել է նախքան բեղմնավորումը։ Նյու Յորքի սրտաբանական ասոցիացիան առանձնացնում է հիվանդությունների չորս դաս։ Առաջին երկուսն այնքան էլ վտանգավոր չեն, իսկ այ վերջին երկուսը մեծ սպառնալիք են կյանքի համար։
Ախտորոշումն իրականացվում է նախքան հղիությունը, հատկապես՝ սրտի բնածին արատների դեպքում, սակայն կան հիվանդություններ, որոնք զարգանում են առանց ախտանշանների, և կլինիկական պատկերն ի հայտ է գալիս հղիության ֆոնին հիվանդության սրման դեպքում։
Այդպիսի հիվանդություններից են՝
Հղիության ընթացքում ախտորոշման հիմնական մեթոդը էլեկտրասրտագրությունն է և էխոկարդիոգրաֆիան։ Հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում կրծքավանդակի ռենտգեն կատարել։
Հիվանդության ախտանշաններն են՝
Ծանր գեստոզի դեպքում (հատկապես ուշ ժամկետներում) հարկավոր է դիմել բժշկի և ստուգել սրտանոթային համակարգի աշխատանքը։
Սրտի հիվանդությունը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն մոր, այլև երեխայի առողջական վիճակի վրա։ Մոր դեպքում կարող է առաջացնել գեստոզ, հղիության ընդհատում, չզարգացող հղիություն, մահ։ Երեխայի վրա մոր սրտի հիվանդությունը կարող է հետևյալ կերպ անդրադառնալ՝ ֆիզիկական և մտավոր զարգացման հապաղում ոչ միայն ներարգանդային շրջանում, այլև ծնունդից հետո, սրտանոթային համակարգի հիվանդություններ, որոշ օրգան-համակարգերի անոմալ աշխատանք, պերինատալ մահ կամ մահ ծննդաբերությունից քիչ անց։
Հղիության ամբողջ ընթացքը հսկվում է մասնագետների կողմից։ Հնարավոր է, որ ստացիոնար կամ ամբուլատոր բուժում նշանակվի։ Բուժման մարտավարությունը որոշվում է ըստ մոր և երեխայի վիճակի, հիվանդության կլինիկական պատկերի ու առաջացման պատճառների։
Սրտի հիվանդությունների կանխարգելման լավագույն ձևը դրանց վաղ, նախքան բեղմնավորումն ախտորոշումն ու բուժումն է։ Այն թույլ կտա խուսափել ծանր բարդություններից։