Ճի՞շտ է, որ հղիության ընթացքում բարձրակրունկ կոշիկներ չի կարելի կրել

25.02.20146566

Անգամ հղիության ժամանակ շատերը չեն ցանկանում հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից և շարունակում են կրել՝ անտեսելով բժիշկների խորհուրդները: Արդյո՞ք ճիշտ է, որ հղիության ժամանակ բարձրակրունկ կոշիկ չի կարելի կրել, որովհետև այն կարող է վնասել պտղին:

Իրականում

Ճիշտ է: Բարձրակրունկ կոշիկներ կրելով՝ կինը շուտ է հոգնում, փոխվում է հենման կետը և ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունը շատանում է, որը կարող է հանգեցնել արգանդի լարվածության: Վերջինս էլ իր հերթին կարող է բերել վիժման կամ այլ մանկաբարձական բարդությունների: