Հնդկահավի միս․ օգտակար հատկությունները

22.03.20182160

Հնդկահավի միսը մսի ամենաօգտակար տեսակներից մեկն է։ Այն դյուրամարս է և լավ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի բոլոր օրգանների և համակարգերի վրա։

Հնդկահավի միսը ճարպեր չի պարունակում և դիետիկ սնունդ է համարվում։ Պարունակում է վիտամին A, E, PP, ինչպես նաև B խմբի վիտամիններ, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, նատրիում, սելեն, ցինկ, մանգան և հանքային այլ նյութեր։

Կալորիականությունը

Հնդկահավի 100 գրամ եփած միսը 190 կկալ է, իսկ հումը՝ 115 կկալ։

Օգտակար հատկությունները

Հաճախ ուտելու դեպքում նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա։

Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, օգնում պաշտպանվել անքնությունից։

Օգտակար է երեխաների համար (ինչպես նապաստակի միսը)։

Խորհուրդ է տրվում ներառել հղի և կրծքով կերակրող կանանց սննդաբաժնում։

Շատ օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։

Հակացուցումները

Հնդկահավի միսը գրեթե չունի հակացուցումներ։ Ուշադիր պետք է լինեն երիկամային անբավարարություն ունեցող մարդիկ, իսկ հիպերտոնիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում աղ չանել ուտելիս, քանի որ մեծ քանակությամբ նատրիում է պարունակում։