Հետազոտություններ, որոնք հարկավոր է անել հղիության ընթացքում

Հետազոտություններ, որոնք հարկավոր է անել հղիության ընթացքում

Հղիության ամբողջ ընթացքւմ հարկավոր է լինում մի շարք հետազոտություններ անցնել, ընդ որում դրանցից որոշները կատարում են կրկնակի։ Այդ հետազոտությունների շնորհիվ հնարավոր է դառնում հայտնաբերել պտղի օրգանիզմում առկա շեղումները, ինչպես նաև վերահսկել հղիության ընթացքը և կանխել բարդությունների առաջացումը։

Ստորև նշված են այն բոլոր հետազոտությունները, որոնք պարտադիր պետք է կատարել հղիության ընթացքում ըստ շաբաթների և ամիսների։

5-8-րդ շաբաթ

Այդ ընթացքում հարկավոր է դիմել բժշկի և սոնոգրաֆիա անցնել։ Նա կզննի, կչափի անոթային ճնշումը, կկշռի և կորոշի կոնքի չափսը։ Սոնոգրաֆիայով կտեսնեն սաղմը, կլսեն սրտի բաբախյունըը:

8-10-րդ շաբաթ

Այդ շաբաթների ընթացքում հարկավոր է դիմել մի շարք մասնագետների ( ըստ ցուցման), որոնց մոտ կուղեգրի ձեր բժիշկը, օրինակ՝ էնդոկրինոլոգի, սրտաբանի, ակնաբույժի, գենետիկի, օտոլարիգոլոգի, գաստրոէնտերոլոգի, նեֆրոլոգի, ստոմատոլոգի, արյունաբանի և այլն։

Հետազոտություններ

  • Մեզի ընդհանուր հետազոտություն 
  • Արյան կենսաքիմիական հետազոտություն
  • Արյան ընդհանուր հետազոտություն 
  • Արյան խմբի և ռեզոս-գործոնի որոշման հետազոտություն 
  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հետազոտություն 
  • Սիֆիլիսի հայտնաբերման հետազոտություն 
  • Վիրուսային հեպատիտների (B և C) հետազոտություն 
  • ՄԻԱՎ-ի հետազոտություն 
  • Կոագուլոգրամմա 
  • Պտղի ՈւՁՀ 
  • Էլեկտրոկարդիոգրամմա 
  • Քսուքի հետազոտություն և այլն

11-13-րդ շաբաթ

Հարկավոր է մեզի ընդհանուր հետազոտություն կատարել և այցելել ձեզ բուժող բժշկին՝ հետազոտությունների արդյունքները քննարկելու համար։ Հարկավոր է կատարել բնածին արատների սկրինինգ, որն ուղղված է Էդվարդսի և Դաունի սինդրոմի, ինչպես նաև նյարդային խողովակի ձևախեղումների հայտնաբերմանը, PAPP-A և ԽԳ-ի անալիզ: Հարկավոր է նաև սոնոգրաֆիա անցնել, չափել պտղի օձիքային տարածությունը:

16-րդ շաբաթ

Հարկավոր է կրկին արյան ընդհանուր, արյան մակարդելիության, մեզի ընդհանուր հետազոտություն կատարել, այցելել գինեկոլոգի, որը կկշռի ձեզ, կչափի անոթային ճնշումը, ինչպես նաև որովայնի տրամագիծը և արգանդի հատակի բարձրությունը։

16-18-րդ շաբաթ

Հարկավոր է կատարելհատուկ՝ պրենատալ սկրինինգ, ալֆա-պրոտեինի (АФП), մարդու խորիոնային գոնադոտրոպինի (ХГЧ), էստրոլի (ЕЗ), ինհիբին A-ի մակարդակի որոշման համար։

20-րդ շաբաթ

Հարկավոր է կատարել այն բոլոր հետազոտությունները, ինչ 16-րդ շաբաթում, հավելյալ նաև արյան ընդհանուր հետազոտությունը։

21-27-րդ շաբաթ

Կատարվում է պտղի ՈւՁՀ և դոպլեր հետազոտություն։

28-րդ շաբաթ

Մեզի և արյան ընդհանուր հետազոտություն, այց մանկաբարձ-գինեկոլոգի։

30-րդ շաբաթ

32-րդ շաբաթ

Մեզի և արյան ընդհանուր հետազոտություն, այց մանկաբարձ-գինեկոլոգի։

32-36-րդ շաբաթ

Այդ ընթացքում հարկավոր է դոպլերոգրաֆիա և ՈւՁՀ կատարել։ 33-րդ շաբաթ Այդ ընթացքում հարկավոր է պտղի կարդիոտոկոգրաֆիա կատարել։

34-40-րդ շաբաթ

Այդ ժամանակահատվածի յուրաքանչյուր շաբաթում հարկավոր է գինեկոլոգիական զննում անցնել և մեզի ընդհանուր հետազոտություն կատարել։ 35, 36, 38, 39, 40-րդ շաբաթներում պետք է պտղի կարդիոտոկոգրաֆիա կատարել և մնալ բժշկի հսկողության տակ։

 

Աղբյուրը

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը