Երբ երեխան գիշերը վատ է քնում

Երբ երեխան գիշերը վատ է քնում

Հաճախ է պատահում, որ նորածին երեխան գիշերվա ընթացքում վատ է քնում՝ պահանջելով ձեր ուշադրությունը։ Ո՞րն է պատճառը, ի՞նչ անել։

Նորածիններն իրենց կյանքի առաջին երկու ամսվա ընթացքում քնում են օրական 17-18 ժամ։ Արթնանում են միայն քաղցած լինելու դեպքում։ Յուրաքանչյուր փոքրիկ օրվա իր ռեժիմն ունի։ Երեք ամսականում երեխան քնում է օրական 15-16 ժամ, իսկ 6 ամսականից սկսած՝ 13-14 ժամ։

Երեխան կարող է վատ քնել, եթե նրան անհանգստացնում են որովայնի ծակոցները (մինչև վեց ամսական դառնալը)։ Այդ դեպքում որովայնին տաք կտոր դրեք և հատուկ դեղամիջոց տվեք, որ նշանակած կլինի բժիշկը։

Հնարավոր է, որ երեխան գիշերն արթնանա նաև ատամների ծկլթելու պատճառով։ Այդ դեպքում երեխային սիլիկոնե սառեցված հատուկ խաղալիք տվեք կամ էլ լնդերին ցավազրկող հատուկ գել կամ մազ քսեք։

Կարդացեք՝ Երեխայի քնի խանգարումներ

Մեկ այլ պատճառ կարող է դառնալ երեխայի թաց բարուրաշորը, եթե առանց տակդիրի է քնում։

Խիստ հազվադեպ քնի խանգարման պատճառ կարող են լինել նյարդային համակարգի խանգարումները։

Փոքրիկը կարող է անդադար արթնանալ գիշերը նաև թերսնման պատճառով։ Երեխային պետք է կերակրել ըստ պահանջի, երբ նա է ցանկանում, իսկ նրանք, ովքեր արհեստական սնուցում են ստանում, պետք է սնվեն քնելուց 1.5 ժամ առաջ․ այդ դեպքում երեխան քաղց չի զգա։

Երեխան գիշերը վատ է քնում նաև ցերեկվա ընթացքում իր էներգիան չսպառելու դեպքում։ Երեխաները քնում են ոչ թե ըստ ժամի, այլ այն ժամանակ, երբ հոգնում են։

Եթե երեխան անհանգիստ է քնում, ուշադիր եղեք։ Գուցե պատճառը նրա ֆիզիկական վիճակն է։ Անհանգիստ քուն դիտվում է գլխացավի, ջերմության բարձրացման, գազերի կամ ատամների ծկթելու դեպքում։

Ինչպե՞ս օգնել փոքրիկին

Օդափոխեք երեխայի սենյակը։ Քնելուց առաջ զբոսանքի տարեք նրան, այդպիսով կնպաստեք նրա նյարդային համակարգի հանգստացմանը։

Երեխայի համար օրվա ռեժիմ սահմանեք։ Նա պետք է գիշերային քնից առաջ չորս ժամ շարունակ առույգ մնա։ Եթե չի քնում, նրան պետք է զբաղեցնել խաղով, բայց շատ չծանրաբեռնել, հակառակ դեպքում գիշերը չի քնի։

Օրվա երկրորդ կեսին երեխային մի ծանրաբեռնեք ակտիվ խաղերով։ Եթե այդ ընթացքում կուտակված հույզերը շատ լինեն, կրկին չի քնի գիշերը։

Երեխային սովորեցրեք ինքնուրույն քնել կյանքի հենց առաջին օրերից սկսած։ Մի օրորեք նրան և մի պահեք ձեռքերի վրա։ Հիշեք, որ երեխաները շատ հեշտ են վարժվում օրորելուն և չեն կարողանում ինքնուրույն քնել։ Եթե երեխան հիվանդ չէ և ծնողներն ամեն բան ճիշտ են անում, ապա նա ոչ մի խնդիր չի ունենա քնի հետ կապված, իսկ սնվելու համար արթնանալը բնական է։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար