Օգտակար սովորություններ առողջ ապրելակերպի համար

Օգտակար սովորություններ առողջ ապրելակերպի համար

Առողջ լինելու համար կարելի է փոքր խորամանկություններ մտցնել կյանք, որոնք հետագայում մեծ օգուտ կտան։

Օգտակար սովորություններ առողջ քնի համար

Ճիշտ ընպելիք։ Սուրճը լավ միջոց է օրն առույգ սկսելու համար, սակայն շատ խմելու դեպքում այն կարող է գրգռել նյարդային համակարգը, բացասաբար ազդել քնի վրա և սպառել օրգանիզմի ռեսուրսները։ Օրվա երկրորդ կեսին փորձեք սուրճի փոխարեն անանուխով թեյ խմել, որը ոչ միայն դրականորեն կազդի նյարդային համակարգի վրա, այլև կնպաստի հանգիստ ու որակյալ քնին։

Գրգռիչների բացակայություն։ Գիշերվա ընթացքում լույսը խանգարում է քունը, այդ պատճառով քնելուց առաջ անջատեք հեռախոսը, համակարգիչը, հեռուստացույցը, այն բոլոր սարքերը, որոնք անգամ փոքր լույս են արձակում, խուսափեք նաև լուսավոր թվերով զարթուցիչներից։

Օրվա ռեժիմ սահմանեք։ Նախքան քնելը հանգստացնող ծես, րիտուալ արեք։ Այն պայմանական ռեֆլեքս կձևավորի, և ավելի արագ կքնեք։ Փորձեք խաղաղեցնող երաժշտություն լսել, բնության ձայներ, անկողնու սնարին հանգստացնող խոտաբույսերով (լավանդա, երիցուկ, լադան և այլն) բարձիկ կախեք, լարվածությունը թուլացնող վաննա ընդունեք։

Օգտակար սովորություններ սնվելու համար

Պլանավորում։ Պլանավորեք, թե ինչ եք ուտելու։ Այդ սնունդը բազմազան դարձնելու ամենապարզ և արդյունավետ միջոցներից է։ Հանգստյան օրերին ամբողջ շաբաթվա համար առևտուր արեք և կազմեք ձեր յոթ օրվա մենյուն։

Փոխարինում։ Հրուշակեղենը փոխարինեք հատապտուղներով, ընկուզեղենով, մեղրով յոգուրտով կամ մածունով։ Յոգուրտում պարունակվող սպիտակուցները կօգնեն կանոնավորել արյան մեջ շաքարի մակարդակը, հագեցածության զգացողություն կհաղորդեն և չեն նպաստի գիրանալուն։ Վնասակար, ճարպոտ մթերքները կարելի է փոխարինել համանման համով առողջ մթերքների հետ, օրինակ՝ շաքարավազը փոխարինեք մեղրով, ճարպոտ միսը՝ հնդկահավի մսով և այլն։

Օգտակար սովորություններ մարմնի համար

Ֆիտնես տանը։ Հնարավորինս շատ աշխատեք տանն ու այգում, այդ գործողություններն իրականում ֆիզիկական հրաշալի վարժություններ են։ Հաճախ լվացեք ամանները (աման լվացող սարքն օգտագործելու փոխարեն), հատակը և այլն։

Կքանստումներ։ Նկատե՞լ եք, որ երեխաները խաղալիս հաճախ են կքանստում, որպեսզի վերցնեն խաղալիքը։ Իսկ այ մեծահասակները հազվադեպ են նույնն անում, չնայած որ շատ օգտակար է։ Օրական տասն անգամ կքանստեք։ Այդ վարժությունը շատ արդյունավետ է և այրում է որովայնի խոռոչի ու ոտքերի ճարպերը։ Գլուխն ու մեջքը պետք է ուղիղ պահել, իսկ ոտքերը՝ ամբողջությամբ ծալել։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում