Շոգեբաղնիքը և հղիությունը

Շոգեբաղնիքը և հղիությունը

Շոգեբաղնիքը նպաստում է ոչ միայն մարմնի հիգիենայի պահպանմանը, այլև արյունաշրջանառության բարելավմանը, օրգանիզմի բոլոր պրոցեսների ակտիվացմանը, իմունիտետի ամրապնդմանը, հանգստին և ընդհանուր ինքնազգացողության լավացմանը։ Շոգեբաղնիքի սիրահար կանանց հաճախ հետաքրքրում է արդյոք կարելի է նաև հղիության ընթացքում օգտվել այդ հաճույքից։

Շոգեբաղնիքն օգտակար է նաև հղի կանանց։ Առաջին հերթին այն լավացնում է արյունատար համակարգի աշխատանքը՝ բարելավում է օրգանների, այդ թվում՝ ընկերքի արյունամատակարարումը։ Ամրացնում է անոթների պատերը, ինչը կանխում է երակների վարիկոզ լայնացումը, բացի այդ նպաստում է քնի բարելավմանը, գլխացավի վերացմանը, ամրացնում է մկանները, թուլացնում լարվածությունը և մեծացնում հոդամկանների էլաստիկությունը, ինչը հրաշալի նախապատրաստում է ծննդաբերությանը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում նաև մաշկի վրա՝ կանխելով հղիազոլերի առաջացումը։

Ի՞նչ վնաս կարող է հասցնել

Բարձր ջերմաստիճանը կարող է խորացնել վաղ տոքսիկոզը՝ ուղեկցվելով թթվածնի պակասով և ավարտվելով գիտակցության կորստով, այդ պատճառով շոգեբաղնիքը հակացուցված է ուժեղ տոքսիկոզի դեպքում։ Հակացուցված է նաև վիժման վտանգի առկայության դեպքում, քանի որ տաքացումը կարող է հանգեցնել պտղապարկի պատռման և վիժման։

Արգելվում է շոգեբաղնիք այցելել նաև վարակիչ հիվանդությունների, սրտի հիվանդությունների և բարձր ճնշման դեպքում։ Նաև խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում օգտվել շոգեբաղնիքից, եթե նախկինում այդպիսի սովորություն չեք ունեցել։ Այդ դեպքում պետք է սկսել 15-րդ շաբաթից ոչ վաղ, ընդ որում՝ աստիճանաբար, դանդաղորեն մեծացնելով ջերմաստիճանը և շոգեբաղնիքում անցկացնելիք ժամանակը։ Հակացուցումների բացակայության դեպքում շոգեբաղնիքն օգտակար է հղի կանանց համար, եթե պահպանվեն ստորև նշված կանոնները։

Պահպանեք հիգիենայի կանոնները։ Շոգեբաղնիք մտնելիս վերցրեք սրբիչ, ռեզինե հողաթափեր և հատուկ գլխարկ։ Այդպիսով կկանխեք վարակիչ հիվանդություններով կամ սնկով վարակվելը, ինչպես նաև սայթաքելու վտանգը։

Շոգեբաղնիքի ջերմաստիճանը չպետք է 70 աստիճանից բարձր լինի, նրանում անցկացրած ժամանակը՝ 7-10 ր-ից ոչ ավել։

Շոգեբաղնիքից դուրս գալուց հետո խոտաբույսերով թեյ խմեք, որպեսզի փոխհատուցեք օրգանիզմի կորցրած հեղուկի քանակը։

Չի կարելի է շոգեբաղնիքից հետո սառը լոգանք ընդունել։

Շոգեբաղնիքը չպետք է անհարմարություն պատճառի, այն ուղղված է հաճույքին ու հանգստի ապահովմանը, օրգանիզմի մաքրմանը։ Ուշադիր եղեք ինքնազգացողության հանդեպ, վատ զգալուն պես դադարեցրեք պրոցեդուրան։

Վերահսկեք զարկերակային ճնշումը, վերին սանդղակը չպետք է գերազանցի 120 զարկ/րոպեն։

Վերոնշյալ պայմանների ապահովման դեպքում շոգեբաղնիքը բարենպաստ ազդեցություն կունենա նաև երեխայի վրա․ ընկերքային արյունաշրջանառության լավացումը կկանխի հիպոքսիայի առաջացումը՝ ապահովելով պտղի աճն ու ներդաշնակ զարգացումը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար