Ցածր ճնշումը հղիության ընթացքում

Ցածր ճնշումը հղիության ընթացքում

Անոթային ճնշումը կարևոր ցուցիչ է, որը պետք է պարբերաբար հսկել։ Հղիության ընթացքում ցածր ճնշումը վտանգավոր երևույթ է, որից տուժում է ոչ միայն կինը, այլև երեխան։

Նախ հարկավոր է տարբերել ցածր ճնշումը բնականից, որը խիստ անհատական է։ Ձեր բնական ճնշումը իմանալու համար հարկավոր է չափել այն հանգիստ վիճակում, երբ ինքնազգացողությունը լավ է և ոչինչ չի անհանգստացնում։ Ցանկալի է չափել մի քանի անգամ, միջին ցուցանիշն էլ կլինի ձեր սովորական ճնշումը։

Հղիության առաջին ամիսներին հորմոնային փոփոխությունները հանգեցնում են ճնշման անկման, ինչի հետևանքով կինը թուլություն է զգում, գլխապտույտ, ականջներում ձայն ունենում, երբեմն էլ՝ գիտակցության կորուստ։ Այդ ախտանշանները սովորաբար վերագրվում են վաղ տոքսիկոզին, սակայն հաճախ պատճառը հենց ցածր ճնշումն է լինում։ Հիպոտոնիան միայն ուժեղացում է տոքսիկոզի ծանրությունը, հետագայում փսխման պատճառով օրգանիզմի ջրազրկում է առաջանում, և ճնշումն ավելի է իջնում։

Այդպիսի վիճակը վտանգավոր է երեխայի համար, քանի որ առաջանում է արգանդընկերքային արյունաշրջանառության խանգարում, և երեխան սննդանյութերի ու թթվածնի պակաս է զգում։ Այդ կանխելու համար հարկավոր է հնարավորինս հաճախ ստուգել ճնշումը։

Ոչ միշտ է ցածր ճնշումն ուղեկցվում ախտանշաններով, երբեմն մարդ իրեն սովորական է զգում և կարծում է, թե ամեն բան լավ է։ Իրականում վատանում է և՛ մոր, և՛ երեխայի արյունաշրջանառությունը, և նրանց օրգանները ոչ բավարար քանակով են թթվածին ստանում։

Ինչպե՞ս պայքարել ցածր ճնշման դեմ

Հիպոտոնիայի դեղամիջոցներն արգելված են հղիության ընթացքում, ուստի ստիպված կլինեք առանց դրանց գլուխ հանել։ Ցածր ճնշման դեպքում հաճախ խորհուրդ է տրվում սուրճ կամ կաթով ու շաքարավազով սև թեյ խմել, բայց օրվա ընթացքում երկու բաժակից ոչ ավել։

Ճնշման պահպանմանը կօգնի աղը, ավելիլավ է՝ յոդացվածը, այն օգտակար է նաև վահանաձև գեղձի համար։ Աղ օգտագործելով՝ կինն ավելի շատ ջուր է խմում, ինչը լրացնում է շրջանառվող արյան ծավալը։ Ամենից օգտակարը ճաշին աղի արգանակ խմելն է։ Պետք է հիշել, սակայն, որ աղի չարաշահումը կարող է հանգեցնել այտուցների առաջացման: Սննդակարգը պետք է ներառի նաև բնական հյութեր և սպիտակուցներով հարուստ մթերքներ, հարկավոր է հաճախ սնվել՝ փոքր չափաբաժնով։

Խորհուրդ է տրվում կտրուկ չփոխել մարմնի դիրքը, օրինակ՝ առավոտյան անմիջապես վեր ցատկել անկողնուց։ Արթնանալուց հետո ավելի լավ տասը րոպե պառկել, այնուհետև դանդաղ վեր կենալ։ Սրտխառնոցի նոպայի կամ աչքերի առջև սևանալու դեպքում պառկեք և ոտքերը վեր բարձրացրեք։ Դրա շնորհիվ արյունը ոտքերից կհոսի դեպի սիրտն ու ուղեղը։

Արյան շրջանառությունը բարելավելու համար հղի կանանց համար նախատեսված վարժություններ կատարեք, ավելի շատ քայլեք և լողի գնացեք։ Օգտակար է նաև առավոտյան կոնտրաստային լոգանքը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար